Ռուսական նավթատար նավը կալանավորվել է Ատլանտյան օվկիանոսում

7 Հունվարի, 2026

ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը հաստատել է ռուսական Mariner նավթատարի կալանավորումը Ատլանտյան օվկիանոսում։

«Նավը կալանավորվել է Հյուսիսային Ատլանտիկայում՝ ԱՄՆ դաշնային դատարանի կողմից տրված օրդերի համաձայն», — ասվում է Եվրոպական հրամանատարության հայտարարության մեջ:

Դրանում ներգրավված են եղել մի շարք ամերիկյան Pilatus U-28A Draco հատուկ նշանակության ինքնաթիռներ։

Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ-ն փորձում է առգրավել Իսլանդիայի և Ֆարերյան կղզիների միջև գտնվող ռուսական դրոշի ներքո նավարկող նավթատար նավը։ Նախկինում տանկերը կոչվում էր Bella 1, սակայն հետագայում փոխել է իր դրոշը և դարձել ռուսական նավ։

Ռուսաստանի ԱԳՆ–ն հետևում է իրավիճակին և այն անվանել է աննորմալ։

 

Նմանատիպ նյութեր

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի։ Կազմակերպության մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը նշել է, որ Հայաստանի հետագա անդամակցության հարցը ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարության կողմից կդառնա մանրամասն քննարկման...

Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը քննության առարկա չի դարձրել Սահմանադրական դատարանը

Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը քննության առարկա չի դարձրել Սահմանադրական դատարանը

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը։ Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը։ Ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը կմասնակցեն ՍԴ 9 դատավորներից...

Պետք է բռունցքված «ոչ» ասել թե՛ Ալիևին, թե՛ Էրդողանին և, ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչատրյան

Պետք է բռունցքված «ոչ» ասել թե՛ Ալիևին, թե՛ Էրդողանին և, ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը տեսանյութ է տարածել, որտեղ ասում է. «Սիրելի հայրենակիցներ, ձեզնից շատերը տարակուսած են ընտրություններ կոչվող տրագիկոմիկ ֆարսից հետո։ Փաշինյանն ինչո՞ւ գնաց իրավիճակի հավելյալ շիկացման։ Վեր կացավ և հայտարարեց, որ...

Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումը

Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումը

Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել՝ դեմ արտահայտվելով հունիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում «Բաքվի նախաձեռնության խմբի» կազմակերպած միջոցառմանը։ Կազմակերպությունը զգուշացնում է, որ նման նախաձեռնությունները կարող են լեգիտիմացնել ադրբեջանական նարատիվները,...

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը. Քուրթուլմուշ

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը. Քուրթուլմուշ

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը։ Այս մասին Բաքվում Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության խորհրդաժողովի 20-րդ նստաշրջանում հայտարարել է...