ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի

25 Սեպտեմբերի, 2026

Թեհրանն իր առաջարկը փոխանցել է ամերիկացի պաշտոնյաներին կողմերի՝ այս շաբաթ տեղի ունեցած հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել երրորդ կողմերի միջնորդությամբ, հայտնել է The Washington Post-ը՝ հղում կատարելով Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիին։

«Իրանը Թրամփի վարչակազմին փոխանցել է առաջարկ, ըստ որի՝ Հորմուզի նեղուցը կրկին կբացվի, իսկ լայնածավալ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները կվերսկսվեն յոթ օրվա ընթացքում», — Արաղչիի հայտարարությունը մեջբերել է պարբերականը, որն արվել է լրագրողների և փորձագետների խմբի հետ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ ներկա առաջարկը նման է փոխըմբռնման հուշագրին, որը կողմերը համաձայնեցրել էին հունիսին։

Նրա համաձայն՝ ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն և նեղուցը կրկին բացվի։

Միևնույն ժամանակ, CNN հեռուստաալիքը նշել է, որ յոթօրյա ժամկետը, որի ընթացքում ԱՄՆ-ը պետք է կատարի պայմանները, կսկսվի հաջորդ օրն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը համաձայնի Իրանի առաջարկին։

Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ իրենք սպասում են Վաշինգտոնի պատասխանին։

Արաղչին նշել է, որ Թեհրանը չի շտապում, սակայն կարծում է, որ ավելի լավ կլիներ, եթե ԱՄՆ-ը համաձայներ և բանակցությունները վերսկսվեին մինչև նոյեմբերի սկզբին ամերիկյան Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։

Միևնույն ժամանակ, ամերիկացի անանուն պաշտոնյան լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ը վարում է «դրական և կառուցողական բանակցություններ երրորդ կողմերի միջնորդությամբ»։

«Միացյալ Նահանգները շատ ուժեղ դիրքերում է՝ վերահսկելով Հորմուզի նեղուցը, ուստի մենք չենք շտապում։ Անցած գիշեր գրեթե 22 մլն բարել նավթ է անցել նեղուցով», — ասել է պաշտոնյան։

Նմանատիպ նյութեր

Հազիվ թե լինի լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանը գիրկն է առել Փեզեշկիանի նվիրած գիրքը. Հակոբ Բադալյան

Հազիվ թե լինի լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանը գիրկն է առել Փեզեշկիանի նվիրած գիրքը. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «ՄԱԿ ԳԱ շրջանակում երկկողմ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանին գիրք նվիրեցին նաև 2024 թվականի սեպտեմբերին՝ Էրդողանը։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին նվիրեց իր հեղինակած գիրքը, որը ավելի արդար աշխարհ ունենալու...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողով

Մեկնարկել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը։ ՀՅԴ Բյուրոյի հրավիրած համահայկական այս հավաքին մասնակցում են շուրջ քսան երկրներից ժամանած՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմինների...

Երևանում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների

Երևանում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների

Սեպտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ զանգահարած քաղաքացին...

Դպրոցներից մեկում 17-ամյա աղջկա պայուսակում էլեկտրոնային ծխախոտ ու փոշենման զանգված է հայտնաբերվել

Դպրոցներից մեկում 17-ամյա աղջկա պայուսակում էլեկտրոնային ծխախոտ ու փոշենման զանգված է հայտնաբերվել

Սեպտեմբերի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհու մոտ հնարավոր է...

ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. Մասլեննիկով

ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. Մասլեննիկով

Եվրոպական միության ներքին շուկան խիստ մրցակցային է և խիստ կարգավորվող. հայկական արտադրանքն այնտեղ բարենպաստ միջավայր չի գտնի, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։ «Դաժան...