«Ռուսական գուբեռնիայից» հրաժարումը բաց ճանապարհ է դեպի Թուրքիայի մահաբեր գիրկը․ Լևոն Ջավախյան

16 Հուլիսի, 2025

Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՀԱՍԿԱՑԵՔ ՎԵՐՋԱՊԵՍ

Հայաստանը, գտնվելով Թուրքիայի և Ադրբեջանի աքցանի մեջ, անկարող է իր անվտանգությունն ապահովել սեփական ուժերով։ Տասնամյակներ շարունակ մեր խաղաղ ու ապահով կյանքը ապահովել է Ռուսաստանը։ Կապիտուլյանտը, տարված արևմտյան հովերով, իբրև «իրական անկախության ջատագով» մերժում է ռուսական հովանավորչությունը՝ արհեստականորեն տուրք տալով ռուսաֆոբիայի վարակին Հայաստանում։ Ըստ կապիտուլյանտի՝ կա խաղաղության մեկ ճանապարհ` Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումը, ինչ գնով էլ լինի` թեկուզ սահմանների կրճատմամբ, ազգային արժեքների վատնումով, ինքնության ուրացմամբ, ռասսայական ստորացմամբ, հոգևոր թլպատմամբ , մանկուրտացմամբ… Դա է խորհուրդ տալիս առաջադեմ Արևմուտքը` քանզի Արևմուտքը մեր արեալում ներկա է Թուրքիայի դեմքով։ Արևմուտքին միայն և միայն մի բան է պետք` Հարավային Կովկասից Ռուսաստանի վտարումը, ինչ գնով էլ լինի, թեկուզ և այդ ճանապարհին ոտնատակ տրվի Հայաստանը և հայ ժողովուրդը։

Հասկացեք վերջապես` «Ռուսական գուբեռնիայից» հրաժարումը բաց ճանապարհ է դեպի Թուրքիայի մահաբեր գիրկը։ Այդ գրկի մեջ է ճզմվել մեր գենը, մեր անցյալը, ներկան, ապագան։ Չկա երրորդ ուժ, չկա երրորդ ուժ… Ռուսաստանի միջոցով մենք ձեռք բերեցինք պետական անկախություն, դեռ ավելին, նույնիսկ այդ մասին շարունակ հոխորտացող նիկոլ փաշինյանին։

Հարցնում եմ, մեկ անգամ էլ եմ հարցնում, ևս մեկ անգամ եմ հարցնում. «ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՏՆՎԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱԶՄՈՒՄ, ԱՊԱ ՄԵՆՔ ԵՐԲԵՎԷ ԿԱՐՈ՞Ղ ԷԻՆՔ ԱՆԿԱԽ ԼԻՆԵԼ…»։ Այս հարցով դիմում եմ հատկապես անուղեղ ռուսաֆոբներին, որոնց շարքերը իշխանությունների քաջալերմամբ գնալով ստվարանում են.

Աստված, որ մեկին պատժում է սկզբում խելքն է վերցնում…

Մեզ կրկնակի պատժեց` խելքը վերցրեց ու փոխարենը մեր դատարկ ուղեղներում նիկոլ բնադրեց…»:

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...