Ռուբիոն և Կալլասը թեժ վիճաբանություն են ունեցել Ռուսաստանի շուրջ․ Axios

28 Մարտի, 2026

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հարցրել է, թե Վաշինգտոնը երբ է խստացնելու Ռուսաստանի նկատմամբ իր գործողությունները։ Ուրբաթ օրը «Մեծ յոթնյակի» (G7) նախարարների հանդիպման ժամանակ հնչած այս հարցը կտրուկ արձագանք է առաջացրել, գրում է Axios-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։

ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների ներկայությամբ տեղի ունեցած մտքերի լարված փոխանակումը նշան է դարձել ԱՄՆ-ի և նրա եվրոպական բազմաթիվ դաշնակիցների միջև Ուկրաինայի պատերազմի շուրջ առկա փոխադարձ անվստահության մասին, նշում է լրատվամիջոցը։

Ըստ աղբյուրների՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի քննարկման ժամանակ Կալլասը քննադատել է ԱՄՆ-ին՝ Մոսկվայի նկատմամբ ճնշումը չուժեղացնելու համար։ Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ նույն համաժողովում Ռուբիոն հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը խոչընդոտի պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ջանքերին, ապա Ամերիկայի համբերությունը կսպառվի, և նրանք նոր քայլեր կձեռնարկեն Կրեմլի դեմ։ «Անցել է մեկ տարի, իսկ Ռուսաստանն այդպես էլ տեղից չի շարժվել,— ասել է Կալլասը Ռուբիոյին,— ե՞րբ է ի վերջո սպառվելու ձեր համբերությունը»։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուբիոն ակնհայտորեն նյարդայնացած է եղել։

«Մենք անում ենք ամեն մեր ուժերի ներածին սահմանում ամեն ինչ անում ենք պատերազմին վերջ տալու համար։ Եթե կարծում եք, թե կարող եք դա ավելի լավ անել, շարունակե՛ք։ Մենք մի կողմ կքաշվենք», — բարձրացրած ձայնով հակադարձել է նա։

Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ը փորձել է բանակցություններ վարել երկու կողմերի հետ էլ, սակայն զենքով, հետախուզական տվյալներով և այլ աջակցությամբ օգնել է միայն մեկ կողմի՝ Ուկրաինային։

Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ մտքերի թեժ փոխանակումից հետո դահլիճում ներկա մի քանի եվրոպական նախարարներ հայտարարել են, որ իրենք դեռևս ցանկանում են, որ ԱՄՆ-ը շարունակի ռուս-ուկրաինական դիվանագիտությունը։

Երկու աղբյուր հայտնել են, որ հանդիպման ավարտին Ռուբիոն և Կալլասը կարճ ժամանակով առանձնացել են՝ փորձելով լիցքաթափել իրավիճակը։

«Սա անկեղծ մտքերի փոխանակում էր։ Հենց դրա համար էլ գոյություն ունի դիվանագիտությունը», — Axios-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

G7-ի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ռուբիոն հերքել է որևէ լարվածության կամ քննադատության առկայությունը։

«Այս հանդիպումները հաճախ նվիրված են լինում Ամերիկային շնորհակալություն հայտնելուն այն դերի համար, որը մենք խաղացել ենք… և երախտագիտությանը՝ միջնորդական այն դերի համար, որը մենք փորձել ենք ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս պատերազմում», — ասել է Ռուբիոն։ — «Այնտեղ ոչ ոք չի գոռում, ձայնը չի բարձրացնում և որևէ բացասական բան չի ասում»։

Եվրոպական առաջնորդներն արդեն մի քանի ամիս է՝ անհանգստացած են ԱՄՆ-ի գլխավորությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների կապակցությամբ։ Իրանում բռնկված պատերազմն էլ ավելի է խորացրել Եվրոպայի մտահոգությունը, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրաժարվել է ռուսական նավթի վաճառքից, որն այժմ վաճառվում է գնալով ավելի բարձր գներով։

Անցած հանգստյան օրերին ուկրաինական բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Մայամի և հանդիպել Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի ու Ջարեդ Քուշների հետ՝ խաղաղության գործընթացը քննարկելու համար։ Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ վերջին շրջանում էական առաջընթաց չի գրանցվել, և պարզ է դարձել, որ ԱՄՆ-ի ուշադրությունն ամբողջությամբ սևեռված է Իրանի վրա։

Նմանատիպ նյութեր

Թուրքիայի խորհրդարանը սկսել է վավերացնել Մեքքայի համաձայնագիրը

Թուրքիայի խորհրդարանը սկսել է վավերացնել Մեքքայի համաձայնագիրը

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ կնքված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի վավերացման օրինագծի առաջին հոդվածը, հայտնում է Ermenihaber.am-ը։ Համաձայնագրով նախատեսվում է, որ այդ 3 երկրներից որևէ մեկի դեմ զինված հարձակումը...

Մարտի 1-ի գործով դատախազության վկան կրկեսի գեղարվեստական ղեկավարն է

Մարտի 1-ի գործով դատախազության վկան կրկեսի գեղարվեստական ղեկավարն է

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական գործի դատական նիստի ժամանակ դատախազն ընթերցում էր իրենց կողմից հրավիրվող վկաների ցանկը։ Այդ ցանկում նշվեց նաև կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի և կրկեսի երկու աշխատակիցների անուններ։...

Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են արձանագրվել. ԲԸՏՄ

Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են արձանագրվել. ԲԸՏՄ

Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ, հայտնում են ԲԸՏՄ-ից: «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների...

Փողոցային պայքար, կարծում եմ, լինելու է․ այն պետք է լինի հստակ հաշվարկով․ Լևոն Քոչարյան

  «Ես իսկապես շատ կարևորում եմ ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը և այն չորս ընդհանուր կետերը, որոնց շուրջ համաձայնության եկանք՝ չնայած բազմաթիվ տարաձայնություններին, որոնք կարող են ունենալ հավաքված մարդիկ ու ուժերը։ Այս ամենն,...

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։ Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային...