ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը

21 Սեպտեմբերի, 2026

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ.

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։

Միացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ միասին նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը՝ անդրադառնալով այն առաջընթացին, որ ձեր երկիրը գրանցել է դեպի ավելի խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական ապագա։ Վերջին մեկ տարվա ընթացքում մեր համատեղ արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ միասին աշխատում ենք հանուն խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի։

Մենք ակնկալում ենք առաջ մղել Խաղաղության և բարգավաճման միջազգային տրանսպորտային ուղին (TRIPP), ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները և նպաստել Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը։

Առաջիկա տարիներին մենք ակնկալում ենք առավել խորացնել մեր երկու երկրների միջև գործընկերությունը։ Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին այս կարևոր ազգային տոնի առթիվ»։

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայում համազգային բողոքի ցույցերի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը

Ֆրանսիայում համազգային բողոքի ցույցերի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը

Փարիզի խորհրդանիշներից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, փակվել է այցելուների համար՝ Ֆրանսիայում անցկացվող համազգային բողոքի ցույցերի պատճառով։ Աշտարակի պաշտոնական կայքում նշվում է. «Համազգային ցույցի կապակցությամբ Էյֆելյան աշտարակն այսօր փակ է»։ Ֆրանսիայի իշխանությունների...

Վարդապետյանը «խիստ նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Վարդապետյանը «խիստ նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

2026 թվականի մարտի 25-ին կարգապահական վարույթ է  հարուցվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ: Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի նոյեմբերի 2-ին կայացած նիստում...

Եվրոպայում մի շարք ինքնաթիռներից ուղևորների են տարհանել՝ ռումբի ահազանգի պատճառով

Եվրոպայում մի շարք ինքնաթիռներից ուղևորների են տարհանել՝ ռումբի ահազանգի պատճառով

Եվրոպական քաղաքների միջև չվերթներ իրականացնող մի քանի մարդատար ինքնաթիռներ ռումբի հնարավոր տեղադրման մասին ահազանգեր են ստացել։ Որոշ ինքնաթիռներ ուղղորդվել են դեպի այլ օդանավակայաններ, իսկ մեկ չվերթի ուղևորները վայրէջքից հետո տարհանվել են։ Չեխիայի ոստիկանությունը...

Նոյեմբերի 29․  Ո՞ր համայնքներում կլինեն ընտրություններ և ովքեր են մասնակցում

Նոյեմբերի 29․ Ո՞ր համայնքներում կլինեն ընտրություններ և ովքեր են մասնակցում

Նոյեմբերի 29-ին ՀայաստանիՀանրապետության մի շարք համայնքներում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Մասնավորապես՝ ընտրություններ կանցկացվեն Տավուշի մարզի Նոյեմբերյան, Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր և Բաղրամյան,...

9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է

9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է

2026 թվականի նոյեմբերի 3-ին Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 9 մահացածներից մեկը Բժշկական համալսարանի ուսանող, ճանաչված և սիրված մարզիկ, Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22–ամյա Էրիկ Մխոյանն է։ Ավելի վաղ հայտնել էինք,...