Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը

8 Հոկտեմբերի, 2026

ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամ՝ 26 սենատոր և 75 ներկայացուցիչ, կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը։

Կոնգրեսականների երկկուսակցական և երկպալատ նամակը նախաձեռնվել է սենատորներ Գարի Փիթերսի և Ադամ Շիֆի, ինչպես նաև ներկայացուցիչներ Գաս Բիլիրակիսի և Ֆրենկ Փալոնիի կողմից։ Նամակին միացել է նաև Սենատի դեմոկրատական առաջնորդ Չաք Շումերը։

Կոնգրեսականները Ռուբիոյին ուղղված հոկտեմբերի 5-ի նամակում անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների դատապարտմանը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի ներկայությանը։

Նրանք նշել են, որ ԱՄՆ վարչակազմի կողմից «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժնի սահմանափակումների գործողությունից հրաժարվելը չի հանգեցրել Ադրբեջանից հայ գերիների ազատ արձակմանը։

«Ակնհայտ է, որ 907-րդ բաժնի գործողությունից հրաժարվելու որոշումը չի խթանել Ադրբեջանին՝ քայլեր ձեռնարկելու ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ»,— ասվում է նամակում։

Կոնգրեսականների գնահատմամբ՝ Ադրբեջանի վարքագիծը կարող է վտանգել տարածաշրջանում արդար և երկարաժամկետ խաղաղության հեռանկարը, իսկ 907-րդ բաժնի սահմանափակումների շարունակական շրջանցումը կարող է խրախուսել ապակայունացնող գործողությունները։

Նամակում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների ոչնչացմանը։ Կոնգրեսականները, մասնավորապես, նշել են Ստեփանակերտում երկու տաճարների՝ 2026 թվականի ապրիլին ենթադրյալ քանդման մասին հաղորդումները։

Նրանք նաև նշել են, որ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի որոշ հատվածներում՝ 2021 և 2022 թվականների ներխուժումներից հետո։

Կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ վարչակազմին չտրամադրել Ադրբեջանին ռազմական օգնություն, քանի դեռ Բաքուն չի ձեռնարկել էական քայլեր՝ հայ բանտարկյալների ազատ արձակման, հայկական մշակութային ժառանգության պաշտպանության և Հայաստանի ինքնիշխան տարածքից իր ուժերի դուրսբերման ուղղությամբ։

«Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժինը սահմանափակում է Ադրբեջանին ԱՄՆ-ի օգնության տրամադրումը, քանի դեռ վերջինս չի ձեռնարկել գործնական քայլեր՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման այլ գործողությունները դադարեցնելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր

Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է

Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի դեպի Հրազդան և Ծաղկաձոր տանող ոլորապտույտ հատվածում՝ կամրջի հարևանությամբ, «Jeep», «Opel» և «Gaz-24-10» մակնիշի ավտոմեքենաները, ըստ նախնական...

Անկախության հռչակագիրը մեր պետականության հիմքն է. Նարեկ Կարապետյան

Անկախության հռչակագիրը մեր պետականության հիմքն է. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան»  խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Անկախության հռչակագրի և նոր Սահմանադրության շուրջ քննարկումներին՝ ամփոփելով այսօր անցկացված իրազեկման ակցիան։ Նրա խոսքով՝ Անկախության հռչակագիրը Հայաստանի պետականության հիմնարար փաստաթուղթն է, որն...

Միջnւկային ծրագրի մասին հարցը չի բարձրացվել Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններում. Բաղայի

Միջnւկային ծրագրի մասին հարցը չի բարձրացվել Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններում. Բաղայի

Միջուկային ծրագրի մասին հարցը չի բարձրացվել Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններում, քանի դեռ երկխոսությունն այլ փուլում է, Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը: «Հիմա մենք ընդհանրապես այդ փուլում չենք։ Մենք...

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

Նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 120-Ն որոշմամբ։ Արգելքի նպատակն է ապահովել սիգի բնական վերարտադրության պայմանները,...

Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մաhացել է

Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մաhացել է

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել...