89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ «Ժողովուրդ»

23 Ապրիլի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գնալու է Ազգային ժողով՝ ներկայացնելու 2024 թվականի տարեկան զեկույցը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաձայն այդ զեկույցի՝ 2024 թվականին 3%-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 2023 թվականին 7138 դեպք, 2024 թվականին 7353 դեպք:

2.2%-ով նվազել են հասարակական անվտանգության, կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 2023 թվականին գրանցվել է 15.847 դեպք, 2024 թվականին՝ 15.502 դեպք, 1.3%-ով՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները՝ 2023 թվականին 11.420 դեպք, 2024 թվականին 11.271 դեպք, 3.6%-ով՝ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 2023 թվականին 4704 դեպք, 2024 թվականին 4536 դեպք: Հաշվետու ժամանակահատվածում 7.6%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը (2023 թվականին՝ 1062 դեպք, 2024 թվականին՝ 1143 դեպք), 89.5%-ով՝ մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները (2023 թվականին՝ 19 դեպք, 2024 թվականին՝ 36 դեպք), 11.9%-ով՝ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները (2023 թվականին՝ 176 դեպք, 2024 թվականին՝ 197 դեպք), 111.4%-ով՝ թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները (2023 թվականին՝ 210 դեպք, 2024 թվականին՝ 444 դեպք), 9.9%-ով՝ խարդախության հանցագործությունները (2023 թվականին՝ 2472 դեպք, 2024 թվականին՝ 2716 դեպք), 25.1%-ով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները (2023 թվականին՝ 630 դեպք, 2024 թվականին՝ 788 դեպք):

Հաշվետու ժամանակահատվածում 22.9%-ով նվազել են հրազեն, ռազմամթերք պատրաստելու և դրանց ապօրինի շրջանառության դեպքերով հանցագործությունները (2023 թվականին՝ 1179 դեպք, 2024 թվականին՝ 909 դեպք), 11.4%-ով՝ ՃԵԿ կանոնները խախտելու հանցագործությունները (2023 թվականին՝ 2185 դեպք, 2024 թվականին՝ 1936 դեպք), 33.2%-ով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը (2023 թվականին՝ 4564 դեպք, 2024 թվականին՝ 3047 դեպք), 14.9%-ով՝ կողոպուտի դեպքերը (2023 թվականին՝ 148 դեպք, 2024 թվականին՝ 126 դեպք), 7%-ով՝ գողության դեպքերը (2023 թվականին՝ 6868 դեպք, 2024 թվականին՝ 6390 դեպք), 14.9%-ով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը (2023 թվականին՝ 556 դեպք, 2024 թվականին՝ 473 դեպք): 15 դեպքով կամ 16%-ով ավելացել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքերը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

«Տաշիր Կապիտալ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը։ 2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ)...

Ինչպե՞ս Ֆրանսիայում սոցիալական բողոքը վերածվեց քաղաքական ճգնաժամի

Ինչպե՞ս Ֆրանսիայում սոցիալական բողոքը վերածվեց քաղաքական ճգնաժամի

Ֆրանսիայում արդեն մի քանի օր է, ինչ տեղի ունեցող զանգվածային անհնազանդության ակցիաներն ուղեկցվում են թալանով, ավերումներով և ոստիկանության հետ բախումներով։ Միայն հոկտեմբերի 17-ի համազգային ցույցերին, իշխանությունների տվյալներով, մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, իսկ...

Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել

Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել

Հոկտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Ապարանի բաժին է դիմել գյուղերից մեկի բնակիչ 35-ամյա Ք. Հ.-ն և հայտնել, որ առավոտյան ժամը 10-ից իրենց հարսին բերել են «Ապարան» բժշկական կենտրոն և երեխան մահացած է...

Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․  ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am

Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am

Փաստաթղթեր ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայությունում խնդիր է առաջացել վարորդների սթափությունը ստուգելու համար նախատեսված ալկոտեստերի մեկանգամյա օգտագործման մուշտուկների ապահովման հարցում։  Politik.am-ին հասած տեղեկություններով խնդիրը պայմանավորված է ՆԳՆ գնումների գործընթացում...