Առինջում բացահայտվել է կանանց շահագործման դեպք․ երկու օտարերկրացի ձերբակալվել է

8 Հոկտեմբերի, 2026

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի մի տղամարդ Հայաստանում զբաղվում է թրաֆիքինգով։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ 30-ամյա օտարերկրացին, ներկայանալով տարբեր անուններով, նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, անձամբ կամ այլ անձանց միջոցով, շահագործման նպատակով հավաքագրել է համերկրացի մի խումբ կանանց և խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով կազմակերպել նրանց տեղափոխումը Հայաստան։

Այնուհետև վերցրել է անձնագրերը և նրանց տեղափոխել Կոտայքի մարզի Առինջ գյուղի առանձնատներից մեկը, մեկուսացրել առանձին սենյակներում, ապա, օգտագործելով նրանց անօգնական վիճակն ու ազատ տեղաշարժի հնարավորությունից զրկված լինելու հանգամանքը, բռնություն գործադրելով և դրա գործադրման սպառնալիքով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ համերկրացի տղամարդկանց հետ և կատարել սեքսուալ բնույթի այլ գործողություններ։

«Հետագա միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները Առինջ գյուղի նշված առանձնատնից Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխել մի խումբ անձանց, այդ թվում՝ հիշյալ կանանց մատուցած ծառայություններից օգտված հաճախորդների։

Թրաֆիքինգի և աշխատանքային շահագործման ենթարկված անձանցից ընդունվել են հաղորդումներ։

30-ամյա տղամարդը և մեկ այլ օտարերկրացի ձերբակալվել են։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանից եկող ազդակները բավական մտահոգիչ են․ Լևոն Քոչարյան

  «Այն գործողությունները, այն խոսույթը, որը այս իշխանությունների կողմից արդեն տարիներ շարունակ Ռուսաստանի հանդեպ կիրառվում է, մենք չենք համարում, որ դա բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերից։ Իմիջիայլոց, նույն ձև մենք...

Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ

Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ

Գեղարքունիքի մարզի Վարդաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գրության հիման վրա՝ ՀՀ կրթության տեսչական մարմինն իր լիազորությունների...

«Ռուսական երկաթուղիների» նախագահը կժամանի ՀՀ, կքննարկենք և հետևություններ կանենք․ Փաշինյան

  «Էներգետիկան այն ոլորտն է, որ առնվազն 10 տարվա կտրվածքով ենք մենք հարցերը քննարկում։ Երկաթուղու հետ կապված՝ մենք նախորդ նիստին ԵԱՏՄ-ի պայմանավորվածություն ունեցանք, և այդ պայմանավորվածության արդյունքում մյուս շաբաթ «Ռուսական...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում հոկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի երեկոյան, 10-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի և 13-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է...

Ի՞նչ են քննարկել ամերիկյան կողմի հետ հանդիպմանը․ մանրամասնում է Լևոն Քոչարյանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները խորհրդարանում ընդունել են ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Հանդիպման վերջում լրագրողների հետ ճեպազրույցում խմբակցության պատգամավոր Լևոն...