306 միլիոն դրամ՝ դատախազության վարչական շենքերի անվտանգության համար. ո՞ր հայտնի կապալառուի հետ է կնքվել պայմանագիրը. «Փաստինֆո»

10 Ապրիլի, 2026

ՀՀ դատախազությունը պայմանագիր է կնքել «Սուր և Նիզակ» ՍՊ ընկերության հետ անվտանգության ապահովման ծառայությունների ձեռք բերման համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։

Ընկերությանը տրամադրվել է 306 միլիոն դրամ, իսկ պայմանագիրը կնքվել է էլեկտրոնային աճուրդի միջոցով։

Պայմանագրից տեղեկանում ենք, որ պահպանման օբյեկտներ են հանդիսանում ՀՀ դատախազության վարչական շենքերը, իսկ պահպանությունն իր մեջ ներառում է շենքերի, շինությունների, կառույցների, դրանց բակային և հարակից տարածքների հսկողության, պահպանության և անվտանգության ապահովումը։ Վարչական շենքերը պահպանողները պարտավոր են շուրջօրյա ծառայության միջոցով կանխարգելեն, կանխեն և կասեցնեն պահպանվող օբյեկտում իրավախախտումները, հնարավոր հակաիրավական ոտնձգությունները և այլ համանման երևույթներ, ապահովեն պահպանվող տարածքում գտնվող անձանց պատշաճ վարքագիծը, կանխեն նյութական արժեքների չարտոնված տեղաշարժը և իրականացնեն պահպանության ենթակա օբյեկտի, գույքի ու նյութական արժեքների, քրեական վարույթների, նյութերի, իրեղեն ապացույցների պահպանությունը,  անմիջապես արձագանքեն արտակարգ իրավիճակների դեպքում՝ այդ մասին անհապաղ տեղեկացնեն ՀՀ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն։

Ինչ վերաբերում է ՍՊ ընկերությանը, ապա նշենք, որ այն Վիկտորյա Մելիք-Սարգսյանի ընկերությունն է, որը հանդիսանում է Արմավիրի մարզի դատախազության նախկին ավագ դատախազ Արսեն Կոստանդյանի կինը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի դուստրը։

Ի դեպ, «Հետք»-ի փոխանցմամբ՝ Վիկտորյա Մելիք-Սարգսյանն ունի նաև այլ ընկերություններ՝ «Անգա գրուպ» և «Մանակ» ՍՊ ընկերությունները։

Դատավորի դստեր  ընկերություններից մեկը 2020 թվականից սկսած միլիոնավոր դրամներով հանդերձանք է մատակարարել  ուժային ու իրավական տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ ՀՀ ՊՆ-ին, ՊԵԿ-ին, ԱԻՆ-ին, ԱԱԾ-ին։

Նմանատիպ նյութեր

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. «Փաստ»

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան դեղագործական շուկայում տիրող գնային քաղաքականությունն ու ապրանքատեսականու սահմանափակվածությունը վաղուց արդեն դուրս են եկել զուտ առողջապահական քննարկումների շրջանակից՝ վերածվելով խորքային սոցիալական մարտահրավերի։ Դեղերի անհամաչափ և...

Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»

Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել է արարողակարգի պետ Գագիկ Վանոյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ որոշում է կայացրել՝ իր արարողակարգի...

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ «Հրապարակ»

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը հոկտեմբերի 12-ին ծնված երեխան 4 օր անց՝ հոկտեմբերի 16-ին մահացել է։ Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին․ «Երեխան ծնվել է հղիության 26-րդ շաբաթում:...

Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»

Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այն օրերին, երբ Երևանը հյուրընկալել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը՝ COP17-ը, և միջազգային բարձրագույն ամբիոններից հնչում ու հնչելու են բնապահպանական գեղեցիկ ճառեր, Հայաստանի հարավային դարպասում՝ Շիկահողի...

ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում․ «Հրապարակ»

ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում սպասվող ղեկավարի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի վերջերին, բայց իշխանության թեկնածուն, նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի տղան՝ Հովհաննես Հակոբյանն արդեն քարոզարշավ է իրականացնում։ Նա...