Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը․ «Ժողովուրդ»

7 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, հանրությանը իրազեկելու և պաշտոնատար անձանց ունեցվածքի թափանցիկությունն ապահովելու նպատակով, շարունակում է ուսումնասիրել պետական կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերը: Այս անգամ ուսումնասիրել ենք ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանի 2025 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիրը։

2023 թվականի մարտի 28-ից Մհեր Ափրիկյանը զբաղեցնում է ՀՀ դատախազության գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Հիշեցնենք, որ դրանից առաջ Մհեր Ափրիկյանը զբաղեցնում էր գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնը։

Մհեր Ափրիկյանն ունի 4 բնակարան

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին և տարեվերջին Մհեր Ափրիկյանի անունով առկա է եղել 4 բնակարան։ Դրանցից մեկը Երևանում գտնվող բնակարան է՝ 1/4 բաժնային սեփականությամբ, մյուսը՝ Ծաղկաձորում գտնվող բնակարան՝ 1/2 բաժնային սեփականությամբ, իսկ Աբովյանում նա ունի երկու բնակարան՝ համատեղ սեփականության իրավունքով։

2025 թվականին Ափրիկյանը նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

Տրանսպորտային միջոց նույնպես չի հայտարարագրել։

Եկամուտը՝ 21 մլն 404 հազար 657 դրամ

2025 թվականին Մհեր Ափրիկյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 21 մլն 404 հազար 657 դրամ։

Դրանից 17 մլն 629 հազար 450 դրամը աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարումներ են՝ ՀՀ դատախազությունից։ Նա նաև ստացել է 1 մլն 448 հազար 530 դրամ եկամտային հարկի վերադարձ, 156 հազար 677 դրամ այլ եկամուտ և բանկերից ստացել է 2 մլն 170 հազար դրամ փոխառություններ։

Բանկային հաշիվներն ու կանխիկ գումարը

2025 թվականի տարեվերջին Ափրիկյանի բանկային հաշիվներում առկա է եղել 4 մլն 34 հազար 712 դրամ և 400 դոլար։ Բանկային ավանդների մասով նա ունեցել է ևս 1 մլն 700 հազար դրամ։

Կանխիկ միջոցների մասով տարեվերջին հայտարարագրել է 11 մլն դրամ, 12 հազար դոլար, 2 հազար եվրո և 2 հազար ֆունտ ստեռլինգ։

Այսպիսով, միայն դրամային բանկային հաշիվներում և ավանդներում Ափրիկյանի մոտ տարեվերջին եղել է 5 մլն 734 հազար 712 դրամ, իսկ կանխիկ՝ ևս 11 մլն դրամ։

Վարկերը՝ 46 մլն 880 հազար 617 դրամ

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Մհեր Ափրիկյանի վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 46 մլն 880 հազար 617 դրամ։ Դրանցից երկու վարկերի հիպոտեքի առարկան բնակելի անշարժ գույքն է։

Ափրիկյանը 2025 թվականին հանգստի համար կատարել է 3 մլն դրամի ճանապարհածախսի և կեցության ծախս։

Այսպիսով, հայտարարագրի համաձայն՝ Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանի ունեցվածքում առկա են 4 բնակարան, բանկային հաշիվներ և ավանդներ, ինչպես նաև տարբեր արժույթներով կանխիկ միջոցներ։ Միաժամանակ նրա վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է 46 մլն 880 հազար 617 դրամ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը

ԱՄՆ-ն Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը։ Դեսպանատունը հայտնել է, որ տեղյակ է Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի կասկածով մարդու մահվան, ինչպես նաև դրա հետ կապված կարանտինային միջոցառումների և Իրկուտսկում...

Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին

Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին

Ռուսաստանի մոտեցումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում չեն փոխվել։ Մոսկվան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման, անվտանգության ապահովման և տարածաշրջանի զարգացման օգտին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ...

ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ»

ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շաքիի խայտառակ դեպքը բուռն քննարկվում է նաեւ իշխող թիմում, ՔՊ-ականներից շատերի համոզմամբ էլ՝ այդ միջադեպն ամբողջությամբ հօդս է ցնդեցրել իրենց հավաստիացումները՝ ապահով սահմանների, խաղաղության եւ այլնի մասին, ուստի մեղավորներն արժանի պատիժ...

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ «Ժողովուրդ»

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցու հայտնվելու դեպքը լուրջ դժգոհություն է առաջացրել իշխանության ներսում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Մեր...

Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները․ «Հրապարակ»

Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ պարզ դարձավ, թե ովքեր են նոր խորհրդարանի վահագնալեքսանյանները կամ աքացի տվողները։ Հիշենք, որ նախորդ խորհրդարանում ընդդիմադիրների հետ ծեծկռտուքների ժամանակ մշտապես աչքի էր ընկնում Վահագն Ալեքսանյանը, որն ազատություն էր տալիս ոտքերին ու...