100 մլն ԱՄՆ դոլար + 311 մլն եվրո պարտք՝ ԱԺ հերթական նիստերի օրակարգում

11 Հոկտեմբերի, 2024

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի խոսքով օրինագիծն ուղղված է 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված պակասուրդի ֆինանսավորմանը և ներառում է ՀՀ կառավարության ծրագրի նպատակադրումներից բխող տնտեսական բարեփոխումները: Համաձայնագրի հիմնական պայմաններ են. վարկի գումար՝ 100 մլն ԱՄՆ դոլար, վարկի մասհանման և սպասարկման արժույթ՝ ԱՄՆ դոլար, վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 2024 թվականի դեկտեմբերի 31:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը  հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել նաև «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին»  օրենքի նախագիծը:

Ծրագիրը կազմված է երեք հիմնական բաղադրիչներից՝ առաջինը հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավումն է, երկրորդը՝ պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդումը, երրորդը՝ ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակումն ու առավել թափանցիկ կառավարման ապահովումը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75.000.000 եվրո բյուջետային աջակցության վարկ: Մայր գումարի մարման ժամկետը 20 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրված ««Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 236 մլն եվրոյի չափով վարկ. մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալ` 5 տարի:

Օրենքների նախագծերը ստացել են դրական եզրակացություն: Դրանք կներառվեն ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում: 

Նմանատիպ նյութեր

48-ամյա տղամարդը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում բնակարանային գողություններ է կատարել

48-ամյա տղամարդը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում բնակարանային գողություններ է կատարել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Կոտայքի մարզի բնակիչ, նախկինում դատապարտված 48-ամյա տղամարդը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում...

Ֆրանսիայում մասնակի պարետային ժամ է սահմանվել

Ֆրանսիայում մասնակի պարետային ժամ է սահմանվել

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն տեղական իշխանություններին կոչ է արել այս երեկո մասնակի պարետային ժամ սահմանել՝ հանգստյան օրերին երկիրը ցնցած զանգվածային անկարգություններից հետո։ Լըկորնյուն լրագրողներին հայտնել է, որ «լի է հասարակական կարգը վերականգնելու...

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները բանակցություններ են վարում Թեհրանում

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները բանակցություններ են վարում Թեհրանում

Թեհրանում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ 2 երկրների արտաքին գործերի նախարարների միջև բանակցություններ են սկսվել։ Լավրովի Թեհրան այցի նպատակն է շարունակել Մոսկվայի և Թեհրանի միջև կանոնավոր...

Աղբալյանական լինելը պատիվ է․ այսօր լրանում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 36-ամյակը

Աղբալյանական լինելը պատիվ է․ այսօր լրանում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 36-ամյակը

Այսօր լրանում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միության 36-ամյակը։ Այդ առթիվ միությունը շնորհավորական ուղերձ է հղել․ «1990 թվականի հոկտեմբերի 19-ին հիմնադրվեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը՝ համախմբելով ազգային գաղափարներով առաջնորդվող երիտասարդներին և...

ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել

ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել

Պաշտպանության նախարարությունում նոր նշանակումներ են կատարվել։ Տարոն Եղիազարյանը նշանակվել է պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ: Նորայր Մկրտչյանը նշանակվել է զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ:...