Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի՛ն է մեղադրել պատերազմ հրահրելու մեջ. Սեյրան Օհանյան

5 Մայիսի, 2025

Ռոբերտ Քոչարյանը ցանկացել է ասել հետևյալը, որ Հայաստանի իշխանություններն են կատարել այնպիսի գործողություններ, որ բերել է նրան, որ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանալով որ Հայաստանում ոչ ադեկվատ իշխանություններ են, ոչ ադեկվատ կառավարում ու արտաքին քաղաքականություն են իրականացնում, պատերազմ են հրահրել Արցախի նաև Հայաստանի դեմ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ երկրորդ նախագահը վերջերս հայտարարել էր, որ հայերն են հրահրել Ադրբեջանի հետ պատերազմը։

«Այդ գործողությունները հետևյալն են: Ընդհանուր առմամբ, տապալել այն ամբողջ բանակցային գործընթացը, բանակցային ներուժը, որ այս 30 տարիների ընթացքում ձեռք է բերվել Հայաստանի իշխանությունների կողմից և նաև ԵԱՀԿ Մինսկի համանախագահությամբ համանախագահ երկրների կողմից համատեղ աշխատանքի ջանքերով։ Փաշինյանի խոսքը, որ «ես սկսում եմ իմ անձնական կետից», ոչ թե նախկին իշխանությունների հասած այն այն բնագծից, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի ցանկացել պաշտոնի ստանձնելուց հետո ծանոթանալ այն ամբողջ ներուժին, որ ձեռք ենք բերել, ինքը ծալել և իր աթոռի տակ է դրել 2019 թվականի այն առաջարկությունները, որոնք մենք անվանում ենք «լավրովյան փաստաթուղթ»: Բացի դրանից նաև սահմանային հրահրումը, տավուշյան գործողությունները, որոնք բերել են վերջնական այն տեսակետի Ադրբեջանի ղեկավարության մոտ, որ իրենք կարող են այդ հարցը լուծել պատերազմի միջոցով։

Պատերազմի ժամանակ էլ ոչինչ չեն արել, այսինքն ամբողջությամբ չեն իրականացնել մեր այն գործառույթները, որ պետությունը անհրաժեշտ է կատարի խաղաղից պատերազմի անցնելու ժամանակահատվածում»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը ԱԽ աշխատակազմին է ներկայացրել նոր քարտուղարին

Փաշինյանը ԱԽ աշխատակազմին է ներկայացրել նոր քարտուղարին

Փաշինյանը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱԽ գրասենյակի թիմին համատեղ կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջինս մեծ ներդրում է...

Սևանա լճում բախվել են մոտորանավակն ու նավակը․ վիրավոր կա

Սևանա լճում բախվել են մոտորանավակն ու նավակը․ վիրավոր կա

Օգոստոսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սևանա լճում՝ «Թերակղզուն» հարակից տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Ն․ Ս․-ի վարած մոտորանավակը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 52-ամյա Սուրեն Բ․-ին պատկանող...

Ձեր իշխանության օրոք մեր տնտեսությունը ամենամեծ կախվածության մեջ է ընկել ՌԴ-ից․ Ֆարմանյանը՝ Թունյանին

  «Ցանկանում եմ փաստ արձանագրել․ ձեր իշխանության օրոք մեր տնտեսությունը ամենամեծ կախվածության մեջ է ընկել Ռուսաստանի Դաշնության տնտեսությունից։ Հիմա խոսեմ փաստերով․ եթե 2017 թվականին Հայաստան-Ռուսաստան ընդհանուր առևտրաշրջանառությունը...

Վիճաբանություն եղել է. կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկա․ՆԳՆ

Վիճաբանություն եղել է. կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկա․ՆԳՆ

«Կրակոց, վիճաբանություն․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Դավիթաշենում»․ լրատվական կայքերից մեկում նման վերնագրով հոդված է հրապարակվել․ Լրատվական կայքի ներկայացուցչին հստակ պարզաբանվել է, որ «ՆԳՆ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանում...

Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը

Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը

Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը:  yerevan.today-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ  երկու եկեղեցիներից հաղորդում է ստացվել գողությունների վերաբերյալ: «Ըստ նախնական տեղեկություննների՝ յուրաքանչյուր եկեղեցուն մոտ...