Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է իր պարտականությունները կատարելու համար․ Մեսրոպ Մանուկյան

14 Սեպտեմբերի, 2026

 

«Շուտով կլրանա 19-րդ օրը, ինչ Արցախի Հանրապետության առաջին նախագահ և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է։ Ես, ևս մեկ անգամ դիմելով մեր հանրությանը, ուզում եմ ասել, որ նա կալանավորված չէ ո՛չ կոռուպցիայի, ո՛չ մտածածին թալանի, ո՛չ «Հոկտեմբերի 27»-ի, ո՛չ էլ «Մարտի 1»-ի համար․ նա կալանավորված է իր պարտականությունները կատարելու համար։ Այսինքն՝ ի պաշտոնե լինելով Հանրապետության նախագահ՝ պարտավոր էր վավերացնել Կառավարության որոշումները և ուրիշ տարբերակ չուներ․ իր պաշտոնավարման տարիների ընթացքում չի եղել Կառավարության որևէ որոշում, որը նա վավերացրած չլինի։

Կուզենայի զուգահեռ տանել այսօրվա իրականության հետ․ երբ Կառավարության որոշմամբ՝ չզեկուցվող հարցերի շրջանակում, Երևան քաղաքի համար ձեռք են բերվում ավտոբուսներ (հայտնի «Zhongtong» ավտոբուսները), գումարը վճարում են, այդ ավտոբուսները գալիս են, ու պարզվում է՝ մի նստատեղ պակաս է, շարժիչի հզորությունն ուրիշ է, քաշը՝ մոտ 600 կգ-ով ավելի ծանր, ինչը հետագայում բերելու է վառելիքի հավելյալ ծախսի։ Փոխանակ դրա համար ինչ-որ մեկը դատվեր կամ պատասխանատվություն կրեր, Կառավարության որոշմամբ բերում, սղացնում են՝ ասելով, թե ամեն ինչ նորմալ է, ու դրա տակ ստորագրում է Նիկոլ Փաշինյանը»,- այս մասին հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակվողը օդաճնշիչ հրացանով կրակ է բացել, ապա դիմել փախուստի։ Իրավապահները որոնում են կասկածյալին։ Նախնական տեղեկություններով՝ զոհերի թվում երկու...

Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ թոշակառուին թոշակառու ասելով՝ ապակտիվացնոմ ենք։ Դե, կարելի է փոխել հասկացությունները, ինչպես օրինակ հաղթանակն ու պարտությունն է Նիկոլ Փաշինյանը ըստ էության փոխել տեղերով։ Կարելի է...

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում կազմել են արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 13,583-ով։ Այս մասին հայտնում են...

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ «Ettelaat» թերթում հրապարակված հոդվածում Վելայաթին պատմել է Հայաստանի դեսպանի հետ վերջերս ունեցած զրույցի...

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ

ՆԳ նախարարի հրամանով Ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետի...