Ռիսկ կանե՞ն ազդել տարածաշրջանում ձևավորվող գործընթացների վրա՝ հաշվի առնելով Իսրայել-Ադրբեջան սերը և Իսրայել-Թուրքիա ատելությունը. Խաչատրյան

29 Հունիսի, 2026

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան իր ֆեյբուքյան գրառմամբ անդրադարձել է Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը՝ գրելով.

«Իհարկե կլինեն մարդիկ, հիմնականում կամ նույնիսկ բացառապես Հայոց Ցեղասպանության ճանաչման թշնամիներ, ովքեր կհայտարարեն․ «Իսրայելը Հայոց Ցեղասպանությունն օգտագործում է իր սեփական քաղաքական նպատակների համար»։ Բա չէ, ի սեր ձեր սիրուն աչքերի։ Քաղաքականության ողջ արվեստը այլ կողմերի հետ ընդհանուր շահերի (թեկուզև կարճաժամկետ) նույնականացումն ու քո երկարաժամկետ նպատակներին ի նպաստ օգտագործումն է։ Առավել բարդ է, երբ դիմացիդ կողմի հետ երկար աշխատելու կարիք կա՝ ապացուցելու համար, որ առկա է շահերի նույնացում, և որ անհրաժեշտ է որոշակի գործողություն քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ու կարևոր չէ, դիմացիդ կողմի քաղաքական շահը ներքաղաքական, թե արտաքին քաղաքական է։ Կարևոր է, որ կա համընթաց ալիք։

Հայաստանի իշխանությունների արձագանքը չեմ տեսել։ Կա՞։ Պատմական առիթ է փորձել ազդել տարածաշրջանում ձևավորվող գործընթացների վրա, հաշվի առնելով Իսրայել — Ադրբեջան սերը և Իսրայել — Թուրքիա ատելությունը։ Ռիսկ կանե՞ն, թե՞ կվախենան։ Չէ որ Թուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց Ցեղասպանության մասին․․․․

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցից ԱԱԾ ուղեկցությամբ տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան։ Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել էր: Մանրամասները՝ ուղիղ...

Նարե Առաքելյանը` Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Նարե Առաքելյանը` Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Պատանի ծանրորդները շարունակում են հաջող ելույթների շարքը Եվրոպայի առաջնությունում: Կոսովոյում ընթացող Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնության մինչև 15 տարեկան աղջիկների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Նարե Առաքելյանը պոկում վարժությունում երեք հաջող...

Իրանն ու Օմանը պայմանավորվել են կիսել Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացվող եկամուտները. ԻՀՊԿ

Իրանն ու Օմանը պայմանավորվել են կիսել Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացվող եկամուտները. ԻՀՊԿ

Իրանն ու Օմանը պայմանավորվել են կիսել Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացվող եկամուտները, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։ Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր օմանական կողմի հետ Հորմուզի...

Տրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան

Տրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան

Տրանսպորտային ծախսերի ազդեցությունը թոշակառուների և աշխատող քաղաքացիների վրա էապես տարբերվում է՝ պայմանավորված նրանց ամսական եկամուտների (միջին աշխատավարձ vs ծերության կենսաթոշակ) և տրանսպորտից օգտվելու հաճախականության ու նպատակների տարբերությամբ։ Ստորև ներկայացված է...

Դատական համակարգը լուծարեք, ՔՊ-ում որոշումները կայացրեք ու կալանքները տվեք․ Դավիթ Ղազինյան

«Ինձ մոտ շատ մեծ հարց է՝ օրինակ՝ ո՞ր ԵՄ երկրում է հնարավոր միանգամից նախագահներ Հակակոռուպցիոն դատարանում, ընտանիքներով կալանավորումներ, չգիտեմ՝ ինչ։ Ո՞ր ԵՄ երկրում է այսպիսի բան հնարավոր։ Իմ կարծիքով՝ ոչ մի։ Հաշվի առնելով, որ ԵՄ որևէ...