TRIPP-ը ստեղծում է պանթուրանական միջանցք՝ Բոսֆորից մինչև Չինաստանի արևմուտք․ Արթուր Խաչատրյան 

10 Օգոստոսի, 2026

 

Ինչ ասել ենք մեկ տարի առաջ, հիմա նույնպես կրկնում եմ՝ TRIPP-ը չի լուծում Հայաստանի ապաշրջափակման հարցը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ստեղծվում է պանթուրանական միջանցք՝ Բոսֆորից մինչև Չինաստանի արևմուտք, իսկ Հայաստանին հարավին հնարավորություն չի տրվում Նախիջևանով միանալ Հայաստանի կենտրոնին։

Եվ եթե այս իշխանությունները մտածեին Հայաստանի ապաշրջափակման մասին, ապա TRIPP-ը կընդլայներ առնվազն Սադարակի–Երասխ և հետո արդեն վերև և արևմուտք, և նաև հյուսիսային հատվածը՝ Իջևան–Ղազախ ճանապարհը։ Այսինքն՝ պետք է լիներ փաթեթային լուծում, որով կկարգավորվեր Հայաստանի Հանրապետության ամբողջական ապաշրջափակման խնդիրը։

Կրկնում եմ՝ TRIPP-ը այդ հարցը չի կարգավորում։ Նաև մեզ համար դեռևս հարցականի տակ է Հայաստանի ինքնիշխանությունը։ Գիտեք՝ այս «back office», «front office», ինչի՞ ենք մենք այդ հատվածի վրա ինչ-որ լրացուցիչ կարգավորումներ բերում։ Այսինքն՝ ինչո՞ւ Բագրատաշենում և Բավրայում չկա «front office», իսկ TRIPP-ում հանկարծ կա։ Սա բազմաթիվ հարցեր է առաջացնում»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը և Թուրքիան մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների լիարժեք բացմանը. Փաշինյան

Հայաստանը և Թուրքիան մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների լիարժեք բացմանը. Փաշինյան

Հայաստանն ու Թուրքիան  մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների լիարժեք բացմանը։ Այս մասին Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA)  հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված...

19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ վիրավոր կա

19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ վիրավոր կա

Նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ ժամը 20:50-ի սահմաններում  Ջաջուռ բնակավայրում Շիրակի մարզի բնակիչ 19-ամյա Զաքարիա Մ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին։ Ինչպես հայտնում է...

Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին 

Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին 

Երկրորդ միջին քաշային կարգում կայացած մենամարտը տեղի է ունեցել Մոնրեալում անցկացված բռնցքամարտի երեկոյի շրջանակում։ Մենամարտի իններորդ ռաունդի ավարտին Բազինյանը տապալել է մրցակցին, սակայն մրցավարը նոկդաուն չի արձանագրել։ Հաջորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը կրկին ստիպել...

8-ամյա երեխան բողոքել է՝ ուսուցչի դեմ վարույթ է հարուցվել․ «Հրապարակ»

8-ամյա երեխան բողոքել է՝ ուսուցչի դեմ վարույթ է հարուցվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Վերջին շրջանում ուսուցիչների դեմ հարուցվող վարույթների, ծնողների բողոքների ու դպրոցներում տեղի ունեցող միջադեպերի մասին լուրերն իրար հերթ չեն տալիս։ Մի օր ուսուցչի ու աշակերտի միջեւ կոնֆլիկտի մասին ենք լսում, մի օր՝ դասարանում նկարահանված...