ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին

1 Օգոստոսի, 2026

Վերջին 24 ժամվա ընթացքում ՀՕՊ ուժերը ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք և 15 կառավարվող ավիացիոն ռումբ են խոցել ու ոչնչացրել, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև հրթիռային զորքերն ու հրետանին հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈւ-ի  անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների արտադրության ու պահպանման համար նախատեսված օբյեկտներին ու ոչնչացրել դրանք»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նշել են նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերին՝ 152 շրջաններում։

Նմանատիպ նյութեր

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը, այս մասին հայտնում են կուսակցությունից։ Հիշեցնենք, որ այսօր «Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել էր Ազգային ժողովում իր խմբակցության կազմը: Նարեկ Կարապետյան,...

Դավթաշենի շենքերից մեկի նկուղում 25 տոննա ջուր է լցվել

Դավթաշենի շենքերից մեկի նկուղում 25 տոննա ջուր է լցվել

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Պարզվել է, որ բակում գտնվող ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով ջուրը բարձր ճնշմամբ լցվել է նկուղ։...

«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմը

«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմը

«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմը: Նարեկ Կարապետյան, Արամ Վարդևանյան, Դավիթ Ղազինյան, Ռուբեն Մխիթարյան, Արեգա Հովսեփյան, Մամիկոն Ասլանյան, Մարիաննա Ղահրամանյան, Հայկ Սուքիասյան, Արգիշտի Դարբինյան, Իրինա Յոլյան, Էդգար Ղազարյան,...

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 1-6-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 1-ի ցերեկը, 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-ի երեկոյան...

Վեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար. Իսահակ Սրբազան

Վեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար. Իսահակ Սրբազան

«Յուրաքանչյուր իրավակարգ, եթե իսկապես ցանկանում է արժանի և արդար լինել, պետք է մշտապես հիշի, որ իր օրինականությունն ու հեղինակությունը չեն բխում միայն օրենքի ձևական ու ընթացակարգային ուժից, այլ այն ճշմարտությունից, որի նկատմամբ օրենքը պատասխանատու է։ Այնտեղ, որտեղ...