ՌԴ-ն համաձայն է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները տրամադրվեն հավասար հիմունքներով․ Լավրով

20 Օգոստոսի, 2025

Ռուսաստանը չի չափազանցնում իր շահերն Ուկրաինայում կարգավորման շրջանակներում, բայց վճռականորեն կպաշտպանի առկա շահերը, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը խոսել է Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Եվրոպայի կողմից ԱՄՆ-ի դիրքորոշումը փոխելու «էթիկայից զուրկ» փորձերի և եվրոպացի առաջնորդների կողմից կառուցողականության բացակայության մասին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի կարող համաձայնել անվտանգության հարցերի լուծմանը՝ առանց իր մասնակցության։

«Ռուսաստանը համաձայն է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները տրամադրվեն հավասար հիմունքներով՝ այնպիսի երկրների մասնակցությամբ, ինչպիսիք են Չինաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան», — հավելել է Լավրովը։

«Ռուսաստանն աջակցում է Ուկրաինայի համար հուսալի անվտանգության երաշխիքների մշակմանը», ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայի տարածքում եվրոպական զորքերի հնարավոր տեղակայման վերաբերյալ հարցին։

Նմանատիպ նյութեր

Վրաերթ՝ Ծովագյուղում. 35-ամյա քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել

Վրաերթ՝ Ծովագյուղում. 35-ամյա քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել

Սեպտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73-րդ կմ հատվածում, Ծովագյուղ բնակավայրի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 60-ամյա Ավետիք Բ․-ն դեպի Դիլիջան ընթանալիս իր վարած «BYD» մակնիշի...

Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան 

  «Բռնապետին, ով աշխարհի աչքի առջև Արցախում իրականացրել է էթնիկ զտում, ցեղասպանություն, անընդհատ գովելը, Ալիևի ձեռքերը լվանալը, նրան լեգիտիմացնելը, նորից եմ կրկնում, այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ Արցախում,...

2/3-ի բացակայությունը խաղաքարտ է փոխում, այժմ կարող ես իմպիչմենտ նախաձեռնել. Նարեկ Կարապետյան

2/3-ի բացակայությունը խաղաքարտ է փոխում, այժմ կարող ես իմպիչմենտ նախաձեռնել. Նարեկ Կարապետյան

Երկու ճանապարհ կար՝ փողոցային պայքար սկսելու, որտեղ մեկ խնդիր կար, ԱԺ-ում ընդդիմության ներկայացվածությունը բավարար չէր: Եթե անգամ փողոցային պայքարը հաջողած լիներ, ինչպես՝ Կիրանցի օրինակում, ամենամեծ փողոցային պայքարն էր, բայց ԱԺ-ում չկար մեծ ընդդիմադիր ներկայություն,...

Մինչև Տիգրանաշենը, այս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել Տավուշի հատվածում․ Իշխան Սաղաթելյան

  «Տեսեք, նախ՝ ի՞նչ է տեղի ունեցել. ընտրություններին մասնակցած երեք հիմնական ընդդիմադիր միավորների առաջին համարները կամ վարչապետի թեկնածուները գտնվում են անազատության մեջ: Ու ոչ միայն առաջին համարները, վարչապետի թեկնածուները, այլև...