Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը համաձայնեցնելու հերթական փորձը ԵՄ դեսպանները կձեռնարկեն հուլիսի 15-ին, երբ լրանում է ռուսական նավթի գների այսպես կոչված առավելագույն շեմի գործողության ժամկետը։ Այս մասին ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է համայնքի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Չորեքշաբթի օրը մենք կունենանք մեր դեսպանների նոր հանդիպումը, բայց ես չեմ կարող որևէ երաշխիք տալ»,- ասել է նա՝ պատասխանելով պատժամիջոցների 21-րդ փաթեթի վերաբերյալ հետագա քայլերի մասին հարցին, որը նախարարները չեն կարողացել համաձայնեցնել հուլիսի 13-ին։






