Ռազմագերիների հարցն այս իշխանությունների բանակցային օրակարգում չկա. Էլինար Վարդանյան

14 Մարտի, 2025

ՀՀ ԱԺ պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրել է.

««Ես չգիտեմ ինչպես օգնել Բաքվում պահվող ռազմագերիներին, ի՞նչ կարող եմ ես անել»… Բազմիցս ինձ ուղղված այս հարցին ես պարզ պատասխան չունեմ։ Մեր քաղաքացիների այս հարցն ամենուր է։ Ինքս եմ ինձ այդ հարցը տալիս պարբերաբար։ Ես նամակներ եմ ուղարկում բոլոր՝ ինձ ծանոթ և անծանոթ օտարազգի պաշտոնյաներին, նրանց, ում հետ աշխատելու հնարավորություն եմ ունեցել, նրանց, ում այցեքարտը նպատակային կամ պատահաբար հայտնվել է ինձ մոտ, ես նամակներ եմ ուղարկել Եվրախորհրդարանի բոլոր անդամներին, բոլոր պատվիրակությունների հետ հանդիպումներին խոսել եմ ռազմագերիների մասին, որևէ երկրի դեսպանի հետ հանդիպման ժամանակ խնդրել եմ փոխանցել իրենց երկրի իշխանություններին՝ ճնշում գործադրել Ադրբեջանի հանդեպ ռազմագերիների հարցով, ես մասնակցում եմ ի պաշտպանություն ռազմագերիների ցանկացած ակցիայի։

Բայց ես, այս անարդարությանից խեղդվող և արժանապատվության ոտնահարումից տանջվող բազմաթիվ մարդկանց նման չգիտեմ, իմ ջանքերն օգուտ տալի՞ս են, թե՝ ոչ։ Ես շատ լավ հասկանում եմ, որ ռազմագերիների վերադարձի հարցում անհրաժեշտ է պետական քաղաքականություն, բայց այս պահին ունենք այս իշխանությունը։ Ռազմագերիների հարցն այս իշխանությունների բանակցային օրակարգում չկա։

Ակնհայտ է, որ հարցը կարող է շրջադարձ ունենալ միայն նոր իշխանության պարագայում, բայց շատ դժվար է մարդկանց սփոփել՝ ասելով, թե կարող են գերիներին օգնել վաղվա իրենց ճիշտ քվեարկությամբ։ Դա վաղն է լինելու, իսկ այսօր ի՞նչ անել։ Քանի դեռ իշխանության սրանք են, պետք է ստեղծել մեխանիզմներ՝ մեկ կենտրոնից համակարգված աշխատանքներ կազմակերպելու համար։ Եթե մեքենան աշխատի, ապա Եվրախորհրդարանի հայտարարությանը կհետևեն Եվրոպական խորհրդի նպատակային պատժամիջոցները։ Հնարավոր կլինի ներգրավել միջազգային հայտնի իրավապաշտպանների, իրավունքի պաշտպանության ոլորտի միջազգային կազմակերպությունների, միջազգային մամուլը, հայտնի մարդկանց, որոնց խոսքը տրամադրություն կստեղծի և ազդեցություն կունենա դատավարության բնույթի վրա։ Հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ լոբբիստական աշխատանք՝ մարդասիրական առաքելություններ ներգրավելու համար։ Ժամանակակից աշխարհում չափազանց մեծանում է ազդեցիկ անհատների դերը։ Սա նոր աշխարհի նոր տրենդն է։

Մենք մի մասնավոր դեպքով տեսանք, թե որքան արդյունավետ կարող են լինել անձնական հեղինակությունը, անձնական կապերը։ Մենք մեծ հաշվով, արդեն համակերպվել էինք, որ Բելառուսի բանտում գտնվող հայ բլոգերը լավագույն դեպքում կմնա Բելառուսի բանտում, իսկ մեծ հավանակությամբ՝ կհանձվի Ադրբեջանին՝ խոշտանգման։ Գագիկ Ծառուկյանն իր կապերի շնորհիվ բելառուսական բանտից հայրենիք վերադարձրեց հայ կնոջը, փրկեց մարդու կյանքը, իսկ իրականում՝ փրկեց հայ հասարակությանը՝ արժանապատվության ոնտահարման հերթական փորձից։

Ինչու եմ սա շեշտում. որովհետև Ճիշտ աշխատանքի դեպքում, կուսակցական, մասնավոր, քաղաքական շահերը մի կողմ դնելու դեպքում հայկական աշխարհի ազդեցիկ անհատների հնարավորությունները կարելի է եռապատկել-քառապատկել, անսպասելի մեծ արդյունքներ գրանցել։ Մենք պատշաճ կերպով չենք օգտագործում սփյուռքի հնարավորությունները, վստահ եմ՝ իրենք էլ մեր բազմաթիվ քաղաքացիների պես չգիտեն՝ ուր ուղղել իրենց ջանքերը։

Ազնիվ լինենք. եթե Բաքվում պահվող մեր հայրենակիցների համար պայքարը չստանա համակարգված բնույթ, մենք շարունակելու ենք անվերջ ձգվող մեր ակցիաները ՄԱԿ-ի, ԱԳՆ-ի, տարբեր դեսպանատների առջև, մեր բոլոր ջանքերը ոչինչ չեն տալու, իսկ Եվրախորհրդարանի բանաձևը մնալու է որպես սոսկ հերթական հայտարարություն։ Վստահ եմ՝ ճիշտ և համառ աշխատելու դեպքում թե´ Բաքվում պահվող մեր հայրենակիցների, թե´ այլ՝ բարդագույն, անլուծելի թվացող հարցերը կստանան իրենց լուծումները»:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...