Ռադ լինելու ժամանակը․ «Կարճ ասած»

27 Մայիսի, 2025

Հայաստանի ԱԺ նախագահը հերթական ադրբեջանասիրական ելույթն է ունեցել։ Իսկի Ադրբեջանի նախագահը որ խոսում է իր հորինած Արևմտյան Ադրբեջան թեզից, ասում է՝ սա բնավ տարածքային պահանջ չէ, իսկ Ալենն ասում է՝ հա բա արցախցիները որ նախագահ են ընտրում, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է։ Ըստ Ալենի, քանի որ մենք ասում ենք Արցախը մերն է, Ադրբեջանն էլ խոսում է Արևմտյան Ադրբեջանից։ Վստահեցնում եմ, եթե Ադրբեջանը հակահայկական ելույթ մի ամիս չունենա, Ալեն Սիմոնյանը լրիվ հերիք է։ Ալենի անսահման թրքասիրությանը, սակայն, այսօր չեմ ուզում անդրադառնալ։ Կանդրադառնամ հանրությանը մոլորեցնելու հերթական խոսքին։ Նույն մարդն ասում է՝ «Խաղաղության պայմանագրի կնքումից 5 րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, բոլոր հնարավոր ձևերով իրար հետ կոմունիկացվել և շփվել»։ Հիշեցնեմ, սրանք արդեն 4 տարի է խոսում են, որ հեսա-հեսա խաղաղ ապրելու են, առևտուր անեն հա՛մ թուրքերի հետ հա՛մ ադրբեջանցիների։ Ասում է՝ հեքիաթներ են, թե իրար հետ պատ ենք կառուցելու, բարև չենք տալու։ Նախ հենց դուք եք պատը կառուցել՝ Կիրանցում։ Ամենամեծ վստահությամբ ասում եմ՝ ոչինչ էլ չի լինելու։ Նախ խաղաղության պայմանագիրը խիստ կասկածելի է, որ կլինի․ բայց եթե անգամ ստորագրեք, մոռացեք առևտրի մասին, ձեր նման ակվարիումային կառավարիչները ի վիճակի չեն դա կազմակերպել։ Մեկ օրինակով հիմնավորեմ։

Այսօր բողոքի ակցիա էին կառավարության շենքի մոտ անում բեռնափոխադրողները։ Վարորդները բողոքում են, որ իրենց՝ փչացող մթերքով բեռնված ավտոմեքենաները երկար են պահում սահմանին, թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի։ Կառավարությունը խնդրին չի կարողանում լուծում տալ։ Մի ամիս է՝ Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են անում կոնյակ արտահանողները։ Ասում են՝ իրենք արտահանում են Ռուսաստան, իսկ Վրաստանը կանգնեցրել է, ամիսներով լաբորատոր փորձարկում է անում։ Ասում են՝ մենք Վրաստան չենք արտահանում, ինքը տարանցիկ երկիր է, ի՞նչ իրավունք ունեն փորձարկելու, այն էլ՝ այդքան երկար։ Վարկ են վերցրել, աշխատավարձ են վճարում, աշխատատեղ են ստեղծում, տուժում են։

Էկոնոմիկայի նախարարն ասաց՝ կգնամ Վրաստան, խնդիրը լուծեմ։ Մինչ այս պահը դեռ չի գնացել։ Դե ասում է՝ ինչ որ պետք է անեմ, օնլայն կանեմ։ Ի՞նչ ես անում։ Նայեք էս մարդու դեմքին, սա հարց լուծող է՞։ Սրանք մենակ թողես գիշեր-ցերեկ ընդդիմության դեմ ելույթ ունենա։ Մարդը գարնանը ինչ-որ բան ցանեց, սկսում է բողոքի ակցիաները, էս՝ ոռոգման ջրի համար, էս՝ բնական աղետից փոխհատուցվելու համար, էս արտահանելու հաար, էս՝ գումարը ստանալու համար։ Կառավարությունը կարծես մեռած լինի։ Էսօր ամենամեծ պրոբլեմը շուկա ստեղծելն է, շուկա ունեն, չեք կարողանում էնպես անել, որ հասցնեն շուկա։ Ու հետո խոսում եք արտահանման ուղղությունները բազմազանեցնելու մասի՞ն։

Երբ տեղական արտադրողը իր երկրում գնում է այլ երկրի դեսպանատան դիմաց միտինգ անելու, նշանակում է, որ ինքը չունի կառավարություն։ Էդ խնդիրը պետք է կոնյակագործը չլուծեր, պետք է լուծեր ՊԵԿ նախագահը իր վրացի պաշտոնակցի հետ, պետք է լուծեր էկոնոմիկայի նախարարը իր պաշտոնակցի հետ, պետք է լուծեր վարչապետը իր պաշտոնակցի հետ։ Թե չէ պատկերացրեք՝ հազար ու մի բան ենք արտահանում հազար ու մի երկիր, ամեն արտահանող բողոքի ակցիա կազմակերպի։ Մոտ երեք ամիս էս վիճակն է, մարդիկ վնաս են կրել, աշխատողների են ազատում։ Նախարարն ինչի՞ է վեր ընկել իր սենյակում։ Կարդում ես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ է եղել, քննարկվել են Գյումրու ավագանիում ՔՊ խմբակցության աշխատանքը, կուսակցական հարցեր։ Նայում եմ՝ Պապոյան Գևորգը նստած է նիստին, ներկուսակցական հարց է քննարկում։ Դու էդտեղ պետք է լինեի՞ր էս նեղ մաջալին։ ՔՊ-ականներ մեծ-մեծ խոսում եք, մե՜նք, ժողովուրդը մե՜զ է ընտրել, տնտեսական ա՜ճ․ ձեզ ընտրել են, աշխատավարձ են վճարում, որ առավոտից իրիկուն ԱԺ ամբիոնից հայր ու որդի Քոչարյանների դեմ ելույթ ունենա՞ք։ Արտահանողները դրան ե՞ն անհամբեր սպասում։

Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ կառավարությունը մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է ապահովեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խաղողի անխափան մթերումները։ Կոնյակագործը հեռուստացույցի դիմաց հայհոյանքների եսիմոր հատորն է գրում Պապոյանին, թե մթերում եմ ի՞նչ անեմ, եթե արտահանել չեմ կարողանում։

Հիմա տեսեք, ժողովուրդ ջան, Վրաստանը հարևան երկիր է, բարեկամ երկիր է, եղբայրական երկիր է, որ Նիկոլը Վրաստանի վարչապետի հանդիպում է՝ փաթաթվում է․ բարեկամ երկրի հետ ամբողջ թիմով չեն կարողանում լուծել ընդամենը մեկ ապրանքատեսակի արտահանման հարց, ամիսներով։ Բայց պետք է կարողանան 100 տարվա թշնամու հետ խաղաղության պայմանագիրը կնքելուց 5 րոպե հետո առևտուր անե՞լ։ Անգամ ասում էին՝ Ադրբեջանով էլ բեռ տեղափոխեն․ եթե Վրաստանը բեռն է կանգնացնում լաբորտոր փորձարկում, Ադրբեջանը վախենամ մարդկանց էլ էդպես փորձարկի։

Խաղաղության պայմանագիր լինելու շանսերը, կրկնում եմ, շատ փոքր են, բայց եթե ագամ լինի, ոչ մի բան մի սպասեք դրանից։ Սրանք մի տոպրակի բարեփոխում չեն կարողանում անել, մի աղամանի վերաբերյալ որոշում չեն կարողանում անել, թշնամու հետ հարց են լուծելո՞ւ։ Դուք ընդհանրապես բան չեք կարողանում անել, բացի փողկապ կապել ու տեսախցիկների առաջ ակտիվ, մեծ-մեծ ու սուտ խոսելուց։

Բեռնատարների վարորդներն այսօր ակցիա են անում, ասում են՝ «ուզում ենք մտնել մեր վարչապետի մոտ, կարող ա՝ տեղյակ չէ մեր խնդրից»։ Իրենք գիտեն, որ տեղյակ է, ուղղակի հլը ուզում են փշ-փշի անել, որ չէ, Նիկոլ ջան, դու ոչ թե անկարող ես, այլ անտեղյակ։ Ժողովուրդ, հերիք է ձեզ խաբեք, ձր վարչապետն ամեն ինչից տեղյակ է, նա ինձնից էլ, ձեզնից էլ և ընդհնրապես՝ բոլորից շատ ժամանակ ունի սոցցանցեր մտնելու ու լուրեր կարդալու․ եթե անգամ չզեկուցեն, նա կարդում է ամեն տեղից։ Նա պարզապես անկարող է լուծել ձեր խնդիրները։ Նայեք Նիկոլի մասնակցությամբ կադրերը ցանկացած երկրի ղեկավարի հետ շփվելիս, բանակցելիս, մեղքդ գալիս է էն երկրի վրա, որին ներկայացնում է։ Նա հարց լուծող չէ։ Նա մենակ երկրի ներսում է հոխորտում, լաչառությունը կապում, իսկ Հայաստանի օդային ու ցամաքային, անգամ ինտեռնետ տարածքը հենց հատեց, դառնում է այնպիսին, ինչպիսին Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էր սեփական կնոջ հետ շփվելիս։ Նիկոլի ուժերը հերիքում են, որ գրառում անի, թե՝ մի հատ պուլպուլակ ենք վերադարձրել ժողովրդին, մանկապարտեզի վրագույր ենք կախել, ասենք Բուրաստան գյուղի դաշտերից ավտոմեքենայի կմախք ենք տարհանել։ Էդքանը։ Ձեր խնդիրները, անգամ՝ մանր խնդիրները, իր հագով չեն։

Բելառուսի հետ խնդիր եք ունենում, պետության փոխարեն գործարարն է լուծում անձնական կապերով, Ռուսաստանի հետ խնդիր եք ունենում, հայտնի դեմքերն են լուծում, որ երկրի հետ ձեր բերած խնդիրները թողնում են դուք լուծեք, հերն անիծում եք, հետո վազում ամբիոններն ու մեղադրում սրանց-նրանց։ Հլը պատկերացրեք՝ կոնյակի արտահանման էս խոչընդոտի մեղավորը լիներ, ասենք՝ ՀՀ նախկին իշխանությունից որևէ մեկը, էն մի տեղը սրանք կպատռեին։

Կարճ ասած՝ այո, Ադրբեջանի հետ կարող է խնդիրները կարգավորվեն, հնարավոր է, բայց ձեր օրոք՝ երբեք։ Մեր գլխավոր պրոբլեմը հենց այն է, սրանք ոչ թե պրոբլեմ լուծող են, այլ դրանք ստեղծող, դրանք կուտակող։ Իրենց հո ձեռք չի տաիս բողոքի ակցիաները, ժողովրդի հայհոյանքները, թշնամանքը, ատելությունը իրենց նկատմամբ։ Կուզենան, չէ՞, արտադրողի հարցն էլ արագ լուծել, կարկուտից տուժածին էլ, մանր առևտրականին էլ, միջին բիզնեսմենինն էլ։ Կուզենան, չէ՞, էնպես կառավարել, որ ոչ մեկ չասի՝ խեղճ հարիֆ, ոչ մեկ չասի դավաճան ու հողատու։ Ուղղակի չեն կարող։ Բա որ չեք կարողանում, մնում եք ի՞նչ անեք։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...