ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում․ «Հրապարակ»

8 Հուլիսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այս օրերին քրտնաջան` 24/7 ռեժիմով աշխատում են ոչ միայն Քննչական կոմիտեն, դատախազությունն ու ԱԱԾ-ն, այլեւ Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ որոշ վարչություններում արդեն մոտ մեկ ամիս է՝ աշխատակիցներն արտաժամյա մնում են եւ մինչեւ ուշ գիշեր աշխատում: Թիրախը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներն են:

Վերեւից հանձնարարված է՝ ամեն գնով խախտումներ հայտնաբերել, եւ ՊԵԿ-ը ժրաջանորեն կատարում է քաղաքական հետապնդման` իրեն վստահված մասը: Լայնածավալ ստուգումներ են իրականացնում, թղթերն են ուսումնասիրում, փորձում են մի բան գտնել: Ի դեպ, հարկերից խուսափելու հիմքով Գագիկ Ծառուկյանին չէին կարող կալանավորել: Օրենքը նման դեպքերում չվճարված հարկերը պարտադրում է վճարել` առանց ազատությունից զրկելու:

Թերեւս, այդ պատճառով են փորձում այլ մեղադրանքներ կպցնել, օրինակ` խարդախություն, բայց անգամ իրավաբանները, ծանոթանալով ՔԿ պաշտոնական հաղորդագրությանը, չեն հասկանում, թե ինչում են մեղադրում Ծառուկյանին:

Նմանատիպ նյութեր

Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու․ Աննա Հովհաննիսյան

Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու․ Աննա Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Աննա Հովհաննիսյանի ֆեյսբոքյան գրառումը․ ««Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու»։ Ներեք ինձ նվաստիս, չսիրելի ադրբեջանասերներ՝ ևս մեկ հիշեցում: Ծանոթացեք Մանվել Սարիբեկյանն է, ադրբեջանական բանտում...

Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

«Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջն...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Միլան քաղաքի ծխական համայնքի կաթոլիկ ուխտավորներին։ Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ անդրադառնալով Հայոց Եկեղեցու...

Ոստիկանության բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

Ոստիկանության բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

Հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում իրականացնել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ։ Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շրջայցեր են...

Վարդապետյանը կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ

Վարդապետյանը կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ

2026 թվականի հունիսի 15-ին, սեպտեմբերի 3-ին և սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, Կապանի կայազորի զինվորական դատախազությունում և Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն...