Փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ

13 Նոյեմբերի, 2026

ՊԵԿ-ից փախուստի դիմած անձը հայտնաբերվել և կալանավորվել է, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Նոյեմբերի 6-ին ժամը 22:00-ի սահմաններում Երևանի Իսակովի պողոտայի 10 հասցեում գործող Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքից, որտեղ գործում են պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, կալանավորված անձը դիմել էր փախուստի։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այդ օրը Սյունիքի մարզից նշված վարչական շենք տեղափոխված՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Միլադ Մ.-ն քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննչական գործողության ժամանակ փախուստի է դիմել։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Սյունիքի մարզում և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։

Նմանատիպ նյութեր

Ինչ տեղի կունենա, եթե որոշեմ հրապարակել Փարաքարի համայնքապետի սպшնությանն առնչվող բոլոր տեղեկությունները. Լիա Սարգսյան

Ինչ տեղի կունենա, եթե որոշեմ հրապարակել Փարաքարի համայնքապետի սպшնությանն առնչվող բոլոր տեղեկությունները. Լիա Սարգսյան

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով լրագրող Լիա Սարգսյանին տրվել է վկայի կարգավիճակ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում. «Ինձ տվեցին վկայի կարգավիճակ ու հրավիրեցին քննչական կոմիտե. ինչ տեղի կունենա, եթե որոշեմ հրապարակել...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ին ուշ երեկոյան, 16-ի և 17-ի գիշերը սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում...

15-ամյա 2 աղջիկների միջև վեճը տղայի պատճառով չէր․ փաստաբանը մանրամասնում է

15-ամյա 2 աղջիկների միջև վեճը տղայի պատճառով չէր․ փաստաբանը մանրամասնում է

Մամուլում շրջանառվող տեղեկությունները՝ իբրև Վաղարշապատում 15-ամյա 2 աղջիկների միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ, որի պատճառն էլ նույն տղայի նկատմամբ ունեցած զգացմունքներն էին, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է արցախցի փաստաբան...

Կյանքից հեռացել է Արցախյան առաջին պատերազմի վետերան, գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը

Կյանքից հեռացել է Արցախյան առաջին պատերազմի վետերան, գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը

Կյանքից հեռացել է Արցախյան առաջին պատերազմի վետերան, գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը: Այս մասին տեղեկանում ենք «Արարատ» ֆուտբոլային ակումբի ցավակցագրից․ «Ցավակցությունն ենք հայտնում թիմի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին՝ հորեղբոր՝ ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի...

էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը․ Արման Աբովյան

էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ձեզ իրո՞ք թվում է, թե Փաշինյանի և նրա ենթակաների բոլոր այս ռիլսերը՝ թուրքական բանաններով, նեղ կոշիկներով, թուրքերի հետ եղբայրանալու տեսարաններով, ՀԱՊԿ-ի մասին քառատողերով, ԵՄ-ին անդամակցելու...