ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել

13 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 22:00-ի սահմաններում Երևանի Իսակովի պողոտայի 10 հասցեում գործող Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքից, որտեղ գործում են պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, կալանավորված անձը դիմել է փախուստի։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Սյունիքի մարզից նշված վարչական շենք տեղափոխված՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Միլադ Մ.-ն քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննչական գործողության ժամանակ փախուստի է դիմել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Սյունիքի մարզում և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Նմանատիպ նյութեր

Կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

Կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

Այսօր 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր, Երևանի պատվավոր քաղաքացի Նորայր Մեհրաբյանը։ Հայտնում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային...

Երևանում տրոլեյբուսի վարորդի վրա հարձակման դեպքով մեկ անձ հայտնաբերվել է․ ՆԳՆ

Երևանում տրոլեյբուսի վարորդի վրա հարձակման դեպքով մեկ անձ հայտնաբերվել է․ ՆԳՆ

Այսօր 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա հարձակման դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել:  Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվում։ Մեկ անձ հայտնաբերվել է։ Հիշեցնենք՝ այսօր միջադեպ է գրանցվել տրոլեյբուսի վարորդի և...

Ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը․ նրա մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը․ նրա մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 9-ին մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 48-ամյա մի տղամարդու։...

Մոսկվայում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետ Ազարովի մամուլի քարտուղարի ավտոմեքենան

Մոսկվայում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետ Ազարովի մամուլի քարտուղարի ավտոմեքենան

Նոյեմբերի 13-ի առավոտյան Մոսկվայի Չերտանովո թաղամասի Կիրովոգրադսկայա փողոցում պայթել է «Տոյոտա» մակնիշի ամենագնացը՝ ենթադրաբար մեքենայի տակ տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով։ Պայթյունից տուժել է մեքենայի ղեկին գտնվող սեփականատերը՝ Ուկրաինայի...

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի 2-րդ խմբի 5-րդ տուրի՝ Հայաստանի և Կիպրոսի ազգային հավաքականների միջև հանդիպումն ուղեկցվել է ոչ միայն մարզական պայքարով, այլև երկու ժողովուրդների պատմական հիշողությանն առնչվող խորհրդանշական դրվագներով։ Այս մասին հայտնում է...