Պուտինը չի մեկնի Ստամբուլ. Պեսկով

15 Մայիսի, 2025

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին։ Այս մասին CNN-ի եթերում հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հարցին, թե հավանականություն կա, որ Պուտինը կմասնակցի բանակցություններին, Պեսկովը պատասխանել է. «Ոչ»։

Լրագրողների հետ ճեպազրույցում Պեսկովն ավելի վաղ ասել էր, որ մայիսի 14-ի երեկոյան Պուտինը հանդիպում է անցկացրել բանակցություններին նախապատրաստվելու համար։ Հանդիպմանը, բացի բանակցային խմբի անդամներից, մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ՌԴ Ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։

«Խորհրդակցությանը մասնակցել են նաև հատուկ ռազմական գործողության գոտու խմբավորումների բոլոր հրամանատարները»,- ավելացրել է Պեսկովը:

Նմանատիպ նյութեր

Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը

Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը

Հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սիլիկյան...

ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է․ Հակոբ Բադալյան

ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քննարկվում է, թե ով կլինի կամ ով պետք է լինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Անկեղծ ասած, անիմաստ քննարկումներ են, որովհետև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հարցը Հայաստանում քաղաքական առաջին դեմքի...

Սա դեռ սկիզբն է․ Վաղինակ Վարդանովը՝ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին

Սա դեռ սկիզբն է․ Վաղինակ Վարդանովը՝ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին

Սամվել Կարապետյանի կալանավորումը, ընդդիմության նկատմամբ սպասվող ճնշումները, սահմանադրական փոփոխությունների իրական նպատակներն ու ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը․ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադարձել է...

Ինչո՞ւ մենք պետք է կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ հարևան երկիրը՝ ոչ. ԱԽՔ

Ինչո՞ւ մենք պետք է կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ հարևան երկիրը՝ ոչ. ԱԽՔ

TRIPP նախագիծը ոչ միայն տնտեսական և լոգիստիկ ենթակառուցվածք է, այլև խաղաղության ամրապնդման, առևտրի զարգացման և տարածաշրջանային անվտանգության կայունացման գործիք։ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԽք Ալեն Սիմոնյանը։ Սիմոնյանի...

Մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ Հայ դատի ԿԽ-ի կոչը՝ ՄԱԿ-ին

Մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ Հայ դատի ԿԽ-ի կոչը՝ ՄԱԿ-ին

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների կառավարություններին կոչ է անում մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Գլխավոր քարտուղարը պետք...