ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում․ «Հրապարակ»

26 Նոյեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Նոյեմբերյանի զորամասերից մեկում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայող զինվորը փորձել է իրեն վնասել: Ասացին, որ այդ քայլին գնացել է պարտքերի պատճառով։ Նա Նոյեմբերյանի Կողբ համայնքից է եւ այժմ գտնվում է Վանաձորի զինվորական հոսպիտալում:

Դեպքի հետ կապված՝ Վանաձորի զինվորական հոսպիտալից մեզ ասացին. «Դուք զինվորական հոսպիտալ եք զանգահարել, մենք իրավունք չունենք որեւէ տեղեկություն Ձեզ տալ»: Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ, որն ասաց, որ նման նկարագրությամբ դեպքի մասին տեղեկություն առկա չէ:

Նոյեմբերյանի համայնքապետի օգնական Գեղամ Ջիլավյանը, որի վրա է դրված Կողբի վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու գործը, մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման դեպք է եղել: Զինծառայողը, որը, մեր տեղեկություններով, կրակել է ոտքին, Նոյեմբերյանի հիվանդանոցում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Վանաձորի զինվորական հոսպիտալ:

Ի դեպ, ՊՆ-ն, որպես կանոն, նման դեպքերի մասին հաղորդագրություն է տարածում կամ տեղեկատվություն է տալիս միայն այն ժամանակ, երբ հասկանում է, որ դեպքը հնարավոր չէ թաքցնել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվել

Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվել

Նախագահի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքէջից: Արման Իսրայելյանին հետ կանչել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից: Վիկտոր Բիյագովին հետ կանչել...

Հերոսի մասին ֆիլմն ու սկանդալները․ «Կարճ ասած»

Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմ է նկարվել, որի պրեմիերան էր։ Ֆիլմը չեմ դիտել, բայց հանդիսատեսը տպավորված է աշխատանքով։ Ես էլ ֆիլմի շուրջ զարգացումներով եմ բավականին տպավորված՝ բացասական...

Սահմանադրության փոփոխության հարցում հայ ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշում կայացնի․ Զախարովա

Սահմանադրության փոփոխության հարցում հայ ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշում կայացնի․ Զախարովա

  Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ որոշումները պետք է կայացնի բացառապես հայ ժողովուրդը, իսկ դրսից չպետք է լինեն չպահանջված հուշումներ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով...

Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Հողագրունտի սահքի պատճառով առաջացած փլուզման վտանգով պայմանավորված՝  Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ...

«Ի դեպ»․ Ո՞վ է առաջինը զրկվելու քաղաքացիությունից

Ի դեպ, Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է վերացնել քաղաքացիությունից զրկելու բացարձակ արգելքը։ Այսինքն՝ անձը կարող է զրկվել ՀՀ քաղաքացիությունից, եթե կատարել է սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված...