ՊՆ-ն չեղարկել է նաև Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի ուսանողների տարկետումը

11 Փետրվարի, 2026

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Բանակում ծառայող հոգևորականը դադարում է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը, չնայած հոգևոր կրթության պահանջը պարտադիր է, սակայն հետայսու նա ներկայանում է որպես սպա ու ենթարկվում ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությանը։

Aysor.am-ի տեղեկությունների համաձայն՝ այս որոշումից հետո Պաշտպանության նախարարությունը որոշել է չեղարկել Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի ուսանողների տարկետումը։

Ուսանողները Հայաստան էին եկել անձնագրի ժամկետը երկարաձգելու և ընտանիքի անդամներին տեսնելու համար, իսկ հետո չեն կարողացել հետ վերադառնալ վարժարան։

Թեմայի հետ կապված գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն, ՊՆ-ից «շատ սպառիչ» պատասխան ենք ստացել։

Գնդերեցների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը նշել է, թե Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսել է այդ թեմայից, այլ տեղեկություն տրամադրել չեն կարող, իսկ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի սաների վերաբերյալ հարցը ՊՆ-ն անտեսել է, որևէ պատասխան չի տրվել Aysor.am-ին։

Փորձեցինք պարզաբանում ստանալ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի տեսուչ` Հոգեշնորհ Տեր Գևորգ վարդապետ Հայրապետյանից։

Հայր Գևորգն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ սաներից մեկին տրվել է տարկետում, քանի որ առողջական խնդիր ունի։

«Իսկ երկուսը հիմա բանակում են, բայց՝ ժամանակավոր, իրենց վերաբերյալ կա հատուկ մոտեցում՝ խնդիրը կարգավորելու համար, իրենց վերաբերյալ օրենքը հաստատված չէ, դրա համար խնդիրը կարգավորման մեջ է»,- նշեց Հայր Սուրբը։

Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի տեսուչի խոսքով՝ ՊՆ-ից խոստացել են մեկ ամսվա ընթացքում լուծել հարցը։

Նմանատիպ նյութեր

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ...

Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինվածք է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, որոնց համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի արձագանքել Երևանի դիմումներին։ Զախարովան այս մասին...

Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես՝ դու ես արել. uպանության գործով մեղադրյալ

Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես՝ դու ես արել. uպանության գործով մեղադրյալ

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստում մեղադրյալներից  Գևորգ Հարությունյանը հայտարարեց, որ իրեն սպառնացել են՝ «եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ դու ես արել», գրում է Panorama.am-ը։ Հիշեցնենք՝ մեղադրյալ Գևորգ...

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել․ մանրամասներ

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել․ մանրամասներ

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ղեկավարները մտքեր են...

Պուտինի հետ այսօրվա հանդիպման արդյունքներով համաձայնեցվել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլը․ Ուիթքոֆ

Պուտինի հետ այսօրվա հանդիպման արդյունքներով համաձայնեցվել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլը․ Ուիթքոֆ

Պուտինի հետ այսօրվա հանդիպման արդյունքներով համաձայնեցվել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլը, հայտարարել է Ուիթքոֆը։ Նա նշել է, որ եվրոպացիները կմիանան ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին, հաղորդում է...