Փոփոխությունը հասնում է Արթիկ․ Նարեկ Կարապետյան

4 Մայիսի, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու համակիրները Արթիկում էին:

Իշխանության փոփոխությունից հետո 1 տարվա ընթացքում Արթիկի համար առանձին ծրագիր է առաջարկվելու: Այս մասին Արթիկում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Մեր երկրի ղեկավարը՝ մինչև երկրի ղեկավար դառնալը, ունեցել է 10 աշխատող, որից 8-ին ամեն տարի փոխել է։ Նա չի կարողացել իր մոտ աշխատատեղ ստեղծի, թիմի մեջ լավ միջավայր ստեղծի, ինչպե՞ս է 100,000-ավոր հայերի աշխատանքով ապահովելու։ Ո՞վ է այն մարդը, ով այսօր պետք է գա Հայաստանին առաջնորդելու։ Նա մեր պես մարդ է, ով ժամանակին գնացել է արտագնա աշխատանքի, հաջողությունների է հասել, բայց հիշողությունը տեղն է եղել, հիշել է իր հայրենի համայնքը ու հաջողության հասնելուց հետո ամեն անգամ աջակցել է իր հայրենիքին։

Առաջին բանը, որ մեր ծրագրի մեջ է, այն է, որ Հայաստանի բոլոր համայնքների համար կընտրվի զարգացման ծրագիր։ Մի համայնքը զբաղվելու է նավթի վերամշակմամբ, մյուսը զբաղվելու է պղնձի վերամշակմամբ: Իշխանության փոփոխությունից հետո 1 տարվա ընթացքում Արթիկի համար առանձին ծրագիր է առաջարկվելու, թե ինչ գործարաններ պետք է լինեն, որ մարդիկ մնան և աշխատեն։ Սա է երկիրը ուժեղացնելու ամենահեշտ ճանապարհը։  Արթիկ խոշորացված համայնքում 7,000 մարդ այս պահին գործ չունի ու գնում է Հայաստանից դուրս: Ամեն օր պետք է աշխատենք ու վերականգնենք Հայաստանի արդյունաբերական հզորությունը նաև այս համայնքի համար»,- նշել է Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր

Եղոյանը պետք է հակաեկեղեցական, հակակաթողիկոսական պրոպագանդա տանի եվրոպական երկրներում․ «Հրապարակ»

Եղոյանը պետք է հակաեկեղեցական, հակակաթողիկոսական պրոպագանդա տանի եվրոպական երկրներում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.   Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր առաջին այցին է նախապատրաստվում այդ պաշտոնում։ Հոկտեմբերի 14—16-ը նա խորհրդարանական պատվիրակության հետ կմեկնի Հռոմ` մասնակցելու Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին։ Ռուբինյանի...

Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել․ «Ժողովուրդ»

Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միևնույն Հայաստանը, երկու տարբեր արձագանք. երբ ռուս զինծառայողը հանցագործություն էր կատարել՝ երկիրը եռում էր, իսկ երբ Սյունիքի բնակելի տուն է մտնում ադրբեջանցի զինծառայողը և կրակում հայ կնոջ վրա՝ հանրային ու քաղաքացիական արձագանքը...

Արևմուտքը կանաչ լույս է վառում. «Հրապարակ»

Արևմուտքը կանաչ լույս է վառում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Սպիտակ տան Հավատքի հարցերի գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ–Քեյնին, որ այս օրերին Հայաստանում է եւ երեկ մասնակցել է Աղոթքի նախաճաշի մեկնարկային միջոցառմանը: Նա, ինչպես եւ սպասվում էր, չի դատապարտել ՀՀ իշխանությունների՝ եկեղեցու եւ վեհափառի...

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...