Եղոյանը պետք է հակաեկեղեցական, հակակաթողիկոսական պրոպագանդա տանի եվրոպական երկրներում․ «Հրապարակ»

3 Հոկտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է.   Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր առաջին այցին է նախապատրաստվում այդ պաշտոնում։ Հոկտեմբերի 14—16-ը նա խորհրդարանական պատվիրակության հետ կմեկնի Հռոմ` մասնակցելու Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին։ Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունում եւս վեց հոգի կան, հինգն աշխատակազմից եւ մեկը ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանը, որը, ինչպես եևեկ տեղեկացանք, ղեկավարելու է առաջիկայում եկեղեցու հարցերով ստեղծվելիք ԱԺ քննիչ հանձնաժողովը։

Տեղեկություններ կան, որ Եղոյանը պետք է հակաեկեղեցական, հակակաթողիկոսական պրոպագանդա տանի եվրոպական երկրներում՝ վեհափառին ներկայացնելով Ռուսաստանի ագենտ, որպեսզի, այսպես կոչված, ժողովրդավար Արեւմուտքն աչք փակի վեհափառին իր աթոռից հեռացնելու Փաշինյանի հակասահմանադրական ծրագրի վրա։ Եղոյանից բացի Ռուբինյանի հետ Հռոմ կմեկնեն աշխատակազմի արտաքին կապերի վարչության, արարողակարգի պետերը, արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ, լրատվականից լուսանկարիչ–օպերատոր եւ հեռուստաօպերատոր։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝  03. 10․ 26թ

Նմանատիպ նյութեր

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է. Գրել էինք, որ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի բնակիչ, հանգուցյալ Սայադ Աղամյանի առանձնատունը Ռուսաստանում ապրող նրա որդու կողմից ժառանգություն ստանալու գործընթացի ժամանակ խնդիրներ են առաջացել, նրան հայտնել են, որ անշարժ գույքի...

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում սոցիալական ոլորտի ընդհանուր պատկերը մռայլ է, իսկ քաղաքացիների իրական վիճակը՝ ծանր և մշտական անհանգստության ներքո։ Առկա անարդարության զգացողությունն ու ամենօրյա կյանքի շարունակական թանկացումը հանգեցրել են բարդ իրավիճակի։ Որպես կանոն՝...

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հոկտեմբերի 1-ին Մասիս քաղաքում ծառայություն իրականացնող պարեկները ստացել են տեղեկություն, որ հարսանեկան արարողության մեկնող շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի վարորդը կրակոցներ է արձակել։ Ժամը 13․30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պարեկները կանգնեցրել են...

Քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

Քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների թանկացման ֆոնին առանձնահատուկ մտահոգիչ է դեղորայքի գների հարցը։ Շատ քաղաքացիների համար անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերումը դարձել է լուրջ ֆինանսական բեռ, իսկ որոշ դեպքերում՝ լրացուցիչ ծախս,...