Փաստորեն հա՛մ դատախազ եք, հա՛մ օպերի ֆունկցիա եք կատարում․ Ագնեսա Խամոյան

4 Հուլիսի, 2025

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին և միակ դատախազն եք, որի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվում․ փաստորեն հա՛մ դատախազ եք, հա՛մ օպերի ֆունկցիա եք կատարում։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ամբիոնի մոտ կանգնած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Պատգամավորը հավաստիացրեց, որ այս գործն ամբողջությամբ ապօրինի է և քաղաքական։

«Արծվիկ Մինասյանը նախարար է նշանակվել 2016 թվականաի սպետեմբերի 27-ին, ենթադրայալ ապօրինի փաթեթը նախարարություն մուտք է արվել հաջորդ օրը։ Ուզում եք ասել՝ 24 ժամվա նշանակված նախարարը հանցավոր կապի մեջ է եղել ենթադրյալ հանցագործների հետ։ Չասացիք, թե այլ անձինք ովքեր են, որոնք ցուցմունքներ են տվել, դուք միայն մեջբերում էիք անում Արծվիկ Մինասյանի ցուցունքը։ Ստացվում է՝ Մինասյանը ցուցմունք է տվել ինքն իր դեմ։ Մեղադրում եք Արծվիկ Մինասյանին, որ չի ստուգել փաթեթի օրինականությունը, բայց դրա լիազորությունները ի պաշտոն չի ունեցել։ Դա նույնն է, որ վաղն այդ ամբիոնից ձեր դեմ մեղադրանք ներկայացվի նրա համար, որ նախաքննական մարմնի ներկայացրած փաստերը չեք ստուգել ու գործեր եք հարուցել։ Օրինակ, հայտնի ձայնագրությունների օրիանականությունը չեք ստուգել, դրանց հիման վրա քրեական գործեր եք հարուցել։ Այս տրամաբանությամբ, ձեզ վաղը մեղադրանք է ներկայացվելու։ Դուք Հայաստանում օրինականություն չեք ապահավում, Փաշինյանի համար եք ենթրադրյալ օրինականություն հաստատում»,- Նշեց խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԱԱԾ-ն հերքում է Սյունիքում մի քանի ադրբեջանցի լինելու մասին լուրերը

ԱԱԾ-ն հերքում է Սյունիքում մի քանի ադրբեջանցի լինելու մասին լուրերը

«Նկատի ունենալով, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում Ադրբեջանի Հանրապետության զինծառայող Ն. Մուսաևի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ տարբեր սոցհարթակներով, լրատվամիջոցներով և այլ հանրային հարթակներով տարածվում են իրականությանը...

Ադրբեջանցիները ձեզ սովորացնում են, որ իրենք գալու են․ Ալեն Ղևոնդյան 

Ադրբեջանցիները ձեզ սովորացնում են, որ իրենք գալու են․ Ալեն Ղևոնդյան 

Ադրբեջանցի զինծառայողի՝ Սյունիք մուտք գործելու և հայ քաղաքացուն վիրավորելու դեպքը պարզապես սահմանային միջադե՞պ է, թե՞ ավելի լայն գործընթացի դրսևորում։ YerevanToday-ի տաղավարում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ զրույցում անդրադարձել ենք տեղի ունեցածին, Ադրբեջանի հնարավոր...

Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից

Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից

«Կատարում եմ Դատարանի՝ հանուն Հայաստանի Հանրապետության կայացրած վճիռը»,-գրում է միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը. «28.06.2025 թ. «Մի կյանք ապրես, դառնաս միլիարդատեր, մտնես Ֆորբսի ցուցակ, հետո էշ-էշ...

Բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր

Բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում Փարպի բնակավայրից դեպի Աշտարակ ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Գ.-ի վարած «Opel» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 51-ամյա...

Նիկոլի «խաղաղությունը» մտավ մեր տուն․ «Կարճ ասած»

  Նախ ուզում եմ վերհիշենք 6 տարի առաջ այս օրվա իրադարձությունները։ 44-օրյա պատերազմի 6-րդ օրն էր։ Թշնամին հրթիռակոծեց Ստեփանակերտը, Հադրութը։ Հայաստանի իշխանության՝ այդ օրը հայտնած տեղեկություններից երևի ամենաճիշտը դա...