Փաստաբանը հաղորդում է ներկայացրել ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու համար

29 Հունվարի, 2026

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Քիչ առաջ գլխավոր դատախազին հաղորդում եմ ներկայացրել ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` ՕՀՄ տվյալ կեղծելու, ՔԿ նախկին քննիչ, 18 արդարների գործով քնկչական պմբի ղեկավար Մնոյանի դեմ` քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու և հանրային մեղադրողներ Հայկ Հովհաննիսյանի և Վահան Հարությունյանի դեմ` կեղծ ապացույց օգտագործելու համար

Հիշեցնեմ, որ դեռևս ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ տխրահռչակ «գյուլլելու» մասին ապացույցը կեղծված է` ներկայացնելով իրական խոսակցությունը:

Հնարավորություն էինք տվել դատախազներին մինչև ապացույցների հետազոտման փուլը հրաժարվել դրանից և ինքնուրույն ապահովել կեղծիք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը:

Վերջիններս ոչ միայն հարցին ընթացք չեն տվել, այլև նախորդ վերջին դատական նիստերում պնդել են այդ կեղծ ապացույցը օգտագործելու միջնորդությունը:

Ներկայացված հաղորդումը նաև հնարավորություն է գլխավոր դատախազի համար ապացուցել, որ ոչ թե իր ցանկությամբ է սուտ տվյալներ հայտնել ԱԺ ամբիոնից, այլ ենթակաների հանցավոր գործունեության արդյունքում»:

 

Նմանատիպ նյութեր

Երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը․ Իշխան Սաղաթելյան 

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երրորդ Հանրապետությունը կազմաքանդելու և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ինչ-որ նոր միավոր ստեղծելու մասին։ Զուգահեռաբար հայտարարել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից նոր տարածքներ Ադրբեջանին...

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Արմեն Հ․-ի վարած...

Ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին․ Մեսրոպ Մանուկյան 

«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրման՝ այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր, ոչ հարիր երկրի ղեկավարին։ Եվ այս պարագայում, շատ ուղիղ ասած, ասում էր՝ «դուք ժառանգություն եք...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները,...

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...