Փաշինյանն իր «քայլող ուսապարկերի» միջոցով ընդունել է փուչիկ օրենք, որը ԵՄ-ն չտեսնելու տվեց․ Ոսկան Սարգսյան

14 Հոկտեմբերի, 2025

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան ֆրառումը․ «Ինչո՞ւ Եվրոպական երկրների ղեկավարներին չի հետաքրքրում Հայաստանում եվրոպական արժեքների ոտնահարումը․

Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր էր, Եվրոպայի քաղաքական ղեկավարներին եվրոյոնջաներ էր կոչում։ Փաշինյանն իր «քայլող ուսապարկերի» միջոցով ընդունել է դեկլարատիվ, փուչիկ օրենք Եվրոպական միության Հայաստանին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, որը Եվրամիությունում չտեսնելու տվեցին։ Եվրոպական միությունը հիմնված է արժեքային համակարգի՝ եվոպական արժեքների վրա, որոնց հիմքում ժողովրդավարությունն է, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, խոսքի ազատությունը և այլն։ Սակայն Եվրոպական միությունը խրախուսում է իբր թե եվրոպական ուղին բռնած, իրականում ավտորիտար Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ դատարանների վրա գործադրած ճնշումնրը, քաղաքական հակառակորդներին քրեական հոդվածներով կալանավորելը, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները, Հայաստանի իշխանության մեծ կոռումպացվածությունը։ Փաստորեն, Եվրոպական միությունը քաղաքակրթական օրրան Հայաստանը համարում է 3-րդ կարգի երկիր, որտեղ կատարվող անօրինականությունենրի վրա կարելի է աչք փակել։ Եվրոպական ղեկավարների կողմից նման անսկզբունք վերաբերմունքը Հայաստանի բնակչության շրջանում արժեզրկում է եվրոպական արժեքները ու դրանց իբր կրողներին»։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին, 25-27-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց...

Ադրբեջանը շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը. ստեղծվել է աշխատանքային խումբ

Ադրբեջանը շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը. ստեղծվել է աշխատանքային խումբ

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրում է. ««Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում՝ պատմական Զանգեզուրի, Դարալագյազի և  Սևանա լճի  ավազանում գտնվող աղվանական քրիստոնեական...

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել. ՆԳՆ

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել. ՆԳՆ

Ապօրինի ձեռնարկատիրությունը քրեորեն պատժելի արարք է, իսկ կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու և իրացնելու դեպքում կարող է նաև վտանգվել մարդկանց առողջությունը: Ոստիկանությունը հորդորում է չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ և հիշեցնում, որ իրավապահ մարմինները նման...

Սովորելը թարգեք, գնացեք երգելու, համ փողը տեղը կլինի, համ էլ ձեր համար հանգիստ կապրեք. Պիպոյան

Սովորելը թարգեք, գնացեք երգելու, համ փողը տեղը կլինի, համ էլ ձեր համար հանգիստ կապրեք. Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թաթան պետական միջոցառում երգելու 1 րոպեի համար 1 միլիոն դրամից ավելի գումար է ստանում: Բա այս ֆոնին պատգամավորը գոնե օրական այդքան չստանա՞: Նախագահ, վարչապետ, նախարար, ի՞նչ սուտի...

Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակագործակցել Կովկասում. Ֆիդան

Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակագործակցել Կովկասում. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նիստին։ Ֆիդանը ելույթ է ունեցել նաև «Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների 100-ամյակին» նվիրված թեմայով քննարկմանը։ Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները պահպանվել են՝ չնայած...