Չի կարող արդարադատության հիմքում լինել վրեժխնդրությունը․ Լիլիթ Գալստյան 

14 Սեպտեմբերի, 2026

«Հայաստանի եվրոպական ուղղության ընտրությունը պետք է համապատասխանի Հայաստանում առկա քաղաքական բովանդակությանը։

Սա նշանակում է, որ երկրում չպետք է լինեն քաղաքական հալածյալներ, չպետք է լինեն քաղաքական բռնաճնշումներ, ինչի ականատեսն ենք այսօր։ Այն իրականությունը, որը սահմանադրական է, իրավական է, բխում է մեր միջազգային պարտավորություններից, բոլորովին կապ չունի այսօրվա նահանջող ժողովրդավարական արժեքների հետ։ Եվ միջազգային բոլոր ինդեքսներն այդ մասին են խոսում՝ Հայաստանը ժողովրդավարության լուրջ նահանջ ունի։

Այնտեղ, որտեղ իշխանության բոլոր ճյուղերը կենտրոնացած են գործադիրի ձեռքում, չի կարող արդարադատության հիմքում լինել վրեժխնդրությունը։ Չեն կարող վրեժխնդրությունը, հալածանքը, մարդու իրավունքների հնարավոր բոլոր ոտնահարումները լինել արդարադատության հիմքում։ Չի կարող ժողովրդավարական երկրում ջնջված լինել սահմանը դատական, գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև, ինչը Հայաստանում, ցավոք, իրականություն է»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Եթե Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի շահում, դա պերմանենտ զիջում է․ Արամ Վարդևանյան 

«Երեկվա հարցուպատասխանը, երևի, որոշակի հետևանքներ է թողել։ Երեկ մի բան պարզվեց, և կարծես այսօր Նիկոլ Փաշինյանի խոսույթից մի հետաքրքիր հանգամանք բացահայտվեց։ Խաղաղության պայմանագրի շրջանակում, երբ խոսում էին, թե իբր խոչընդոտը...

Ալիևը չի մեկնի Թուրքիա

Ալիևը չի մեկնի Թուրքիա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կներկայացնի երկիրը Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում, որը տեղի կունենա Թուրքիայում։ Այս մասին փոխանցում է Report-ը։ Նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի գագաթնաժողովին՝ նախապես նախատեսված...

76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը

76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը

76 տարեկանում կյանքից հեռացել է  Հայաստանի կինոգործիչների և թատերական գործիչների միությունների, Հայաստանի Ազգային կինոակադեմիայի անդամ, չորս տասնյակից ավելի ֆիլմերի հեղինակ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, վավերագրող, կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանը։ Այս մասին հայտնում է ...

Զարմանալի չէ, որ վարչապետը ուղղակի արդարացնում է քաղաքական մարմնում բռնությունը․ Արթուր Ղամբարյան

Զարմանալի չէ, որ վարչապետը ուղղակի արդարացնում է քաղաքական մարմնում բռնությունը․ Արթուր Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը գրել է. «Զարմանալի չէ, որ վարչապետը ուղղակի արդարացնում է քաղաքական մարմնում բռնությունը: Պարզապես այսօրվա դեպքերը պետք է ընկալել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացում ընդդիմության կամքը կոտրելու,...