Փաշինյանին մերժող քաղաքացին ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է, ով բռնի անհետացած է համարվում 2020 թ-ից

18 Մայիսի, 2026

Արաբկիր վարչական շրջանում այսօր Փաշինյանին էր մոտեցել և իր վրդովմունքը հայտնում, հայրենիքը գողանալու մեջ մեղադրում մի կին, որի հետ զրուցելիս Նիկոլ Փաշինյանը հիստերիկացել ու սկսել էր արցախցիների դեմ ատելության քարոզ գեներացնել։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝  կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն էր, իսկ Հրանտ Պապիկյանը Հայաստանից էր մեկնել Արցախ եւ ծառայությունն իրականացնում էր Հադրութում եւ բռնի անհետացած է համարվում 2020 թ-ից։

ՀՀ իշխանությունները ոչինչ չեն արել նրան հայտնաբերելու, վերադարձնելու ուղղությամբ, թեեւ տեղեկություններ կային, որ նա գերեվարված է, ավելին՝ գերության մեջ երբեմն օգնություն է ցուցաբերել գերեվարված մեր վիրավոր տղաներին։ Արդեն մի քանի տարի է, որ նրա գտնվելու վայրի մասին որեւէ տեղեկություն չկա ու հարազատները հիմքեր ունեն կասկածելու, որ նա բռնի անհետացել է, բացառված չէ, որ սպանվել է գերության ընթացքում։

Իսկ Նիկոլ Փաշինյանն այսօր հանուն հայրենիքի իրենց ամենաթանկը նվիրաբերած անձանց հարազատներին թիրախավորում է ու սպառնում։ Ով-ով, բայց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շատ լավ գիտեն, թե ով է Հրանտ Պապիկյանն, ինչ ճանապարհ է անցել, ովքեր էին Փաշինյանի իշխանության մեջ շահագրգռված, որ Հրանտ Պապիկյանը լռի, քանի որ բավական քաջածանոթ էր Փաշինյանի ներկայիս որոշ թիմակիցների արյունոտ հետագծին։

Նմանատիպ նյութեր

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ կողաշրջվել է ավելի քան 270 մարդ տեղափոխող ուղևորատար նավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։ Kibris Postati-ն հաղորդում է, որ Filo Denizcilik նավի վրա կա 259 ուղևոր և անձնակազմի ութ անդամ։ Միջադեպը տեղի է ունեցել...

Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու uպանnւթյшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի

Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու uպանnւթյшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի

40-ամյա Ռուսաստանի քաղաքացու մարմինը օգոստոսի 28-ի լուսաբացին Թբիլիսիի կենտրոնում՝ Բարաթաշվիլիի հուշարձանի մոտ գտնվող այգում հայտնաբերել են անցորդները։ Սպանությունը տեղի է ունեցել սուպերմարկետում տեղի ունեցած վեճից հետո։ Քննիչների տվյալներով՝ վեճի ժամանակ մեղադրյալը...

Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար

Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար

Երուսաղեմի ոստիկանությունը չորս մարդու է ձերբակալել՝ Հին քաղաքում գտնվող Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու կասկածանքով։ Եվս երեք մարդ ձերբակալվել է մուսուլմանական գերեզմանների պղծման կասկածանքով, հայտնում է The Times of Israel-ը։ Ոստիկանության տվյալներով,...

Սպասվում է կարկուտ

Սպասվում է կարկուտ

Երևան քաղաքում օգոստոսի 30-ին կեսօրից հետո, 31-ին և սեպտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։...

Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է

Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Սասունիկ բնակավայրի տարածքում բախվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Toyota» ջիպն...