Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թևոսյանի հրաժարականը․ «Հրապարակ»

18 Ապրիլի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թեւոսյանի լիազորությունները:

ArmLur.am-ը կապ էր հաստատել Թեւոսյանի հետ հասկանալու համար, թե Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի պաշտոնից ինչ պատճառով է հեռացել:

Վահագն Թեւոսյանն արձագանքել էր. «Վարչապետը որոշումը կայացրել է իմ սեփական դիմումի համաձայն։ Բանն այն է, որ Կառավարությունն առաջիկայում պլանավորում է նախաձեռնել հանրօգուտ մեդիաբովանդակության խթանման մի նախագիծ, եւ ես շատ հետաքրքրված եմ իմ մասնակցությունը բերել այդ ծրագրի առաջխաղացմանը։ Իմ կարգավիճակը դեռեւս քննարկվում է։ Պարզապես ես չէի կարող այդ նախագծին ներգրավվել հենց սկզբնական փուլում՝ առանց հրաժարական ներկայացնելու, քանի որ օրենքը թույլ չի տալիս խորհրդի անդամին զբաղվել այդ գործունեությամբ, դրա համար հրաժարականի դիմում եմ ներկայացրել»։

Կառավարության երեկվա նիստի ժամանակ սակայն վարչապետ Փաշինյանը կասկածի տակ դրեց «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու եւ հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին նախագծին, քանի որ, ըստ Փաշինյանի, այն ինչ արվելու է՝ «անօգուտ փողի վատնում է լինելու»: Երբ հարցը զեկուցում էր ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Փաշինյանը հայտարարեց. ««Պետք է պարզել սա հեռուստաընկերությունների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների: Եթե հեռուստաընկերությունների համար է, եկեք ոչ մի բան չանենք, ասենք՝ հեռուստաընկերությո՛ւն, քեզ՝ այսքան, քեզ՝ այսքան: Եթե հեռուստադիտողի համար է, ուրեմն պետք է ասենք՝ հեռուստաընկերությո՛ւն, այս արտադրանքը պետք է հասնի հեռուստադիտողին:

Եթե դուք չեք կարողանում հեռուստադիտողին հետաքրքրել, ուրեմն մեր գումարը նպատակին չի ծառայում: Այստեղ է խնդիրը»,- հայտարարել է վարչապետը:

Ստացվում է՝ Փաշինյանն ինքն էլ արդեն գիտի, որ իր ծանոթ-բարեկամների համար ուղղակի պաշտոններ են հորինում ու փողեր մսխում:

Հիշեցնենք, որ Վահագն Թեւոսյանը նախկինում եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իսկ նրա կինը՝ Լուսինե Բարսեղյանը, նախկինում նշանակվել էր ԱԺ խոսնակի ռեֆերենտ, իսկ այժմ Հանրային հեռուստաընկերությունում լրատվական բաժնի խմբագիրն է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Անձրև կգա

Անձրև կգա

Երևան քաղաքում նոյեմբերի 2-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` նոյեմբերի 2-ի, 3-ի և 4-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 2-ի, 3-ի և 4-ի ցերեկը, 5-6-ը՝ ժամանակ առ...

Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե Անկարան կարողանա կազմակերպել նման հանդիպում։ Ըստ նրա, Ուկրաինայի, Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների...

Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ

Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՌԴ նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինին և Լիբանանում ՌԴ դեսպան Սերգեյ Ռուդակովին: Տեղեկությունը հրապարակված է Արամ Ա-ի «Ֆեյբուքի» էջում։ Բարձրացված հարցերի վերաբերյալ Արամ Ա-ն ներկայացրել է իր տեսակետներն ու...

Սարգիս Ստեփանյանը 5-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն

Սարգիս Ստեփանյանը 5-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն

Սարգիս Ստեփանյանը 5-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Այդ մասին տեղեկանում ենք Սարգսի ֆեյսբուքյան էջից. «Նյու Դելիում ընթացող պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունում, մինչև 80 կգ քաշային կարգում, նստած սպորտային դասակարգմամբ, նվաճեցի չեմպիոնի տիտղոսը։ Եվս մեկ...

Արագածոտնի թեմը դատապարտել է Սուրբ Գևորգ եկեղեցում կարգալույծ հոգևորականի մատուցած կեղծ պատարագը

Արագածոտնի թեմը դատապարտել է Սուրբ Գևորգ եկեղեցում կարգալույծ հոգևորականի մատուցած կեղծ պատարագը

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ հռչակված նախկին հոգևորական Արմեն Առաքելյանի (նախկինում՝ Հայր Կորյուն) կողմից այսօր Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում կատարած կեղծ «Պատարագը»։ Նշյալ անձը երբեմնի «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» տխրահռչակ...