Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

14 Մարտի, 2026

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ կարծես թե մտադիր է 5000 ծովային հետեւակ ներգրավել Մերձավոր Արեւելք, նաեւ լրացուցիչ նավեր:

Ինչու՞: Չէ՞ որ Թրամփն ու Հեգսեթը հայտարարում են, որ ջախջախել են Իրանին: Էլ ինչի՞ համար է պետք 5000 ծովային հետեւակը: Թե՞ համարում են, որ Իրանի դիմադրությունը թուլացրել են բավարար եւ կարող են մտածել ընդհուպ դեսանտ իջեցնելու մասին:

Բարդ է ասել: Հնարավոր է, որ Թրամփը փորձում է այդ կերպ հոգեբանական ճնշում բանեցնել Իրանի վրա, որպեսզի Թեհրանը նվազեցնի իր բանակցային նշաձողերն ու համաձայնի ընդունել «ջախջախումն» ու հնարավորություն տա Թրամփին դուրս գալ պատերազմից:

Բայց, Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը: Այն ժամանակ Թեհրանը համաձայնեց ընդունել Թրամփի մոտեցումը, հայտարարել, որ միջուկային ծրագիրը ոչնչացված է, ու այդպիսով դադարեցնել պատերազմը: Հիմա թերեւս Իրանը համարում է, որ սխալվել է ընդունելով այդ մոտեցումը: Այժմ կարծես թե Թեհրանը որեւէ կերպ մտադիր չէ Թրամփին տալ իրավիճակից ելքի հնարավորություն, եւ դնում է կոշտ պայմաններ՝ միջուկային ամբողջ ցիկլի իրավունք, փոխհատուցում վնասների համար, եւ Մերձավոր Արեւելքում ամերիկյան ռազմակայանների տեղակայման չեղարկում:

Ընդ որում, կարծում եմ փոխհատուցման ներքո Իրանը նկատի է առնում Հորմուզի նեղուցի նկատմամբ իր վերահսկող դիրքի ֆորմալացում, այսինքն փողի գանձում նեղուցով անցնելու համար:

»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...