Փաշինյանը խախտում է արդար մրցակցության սկզբունքը. «Փաստ»

16 Ապրիլի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ մեկուկես ամիս առաջ Փաշինյանն սկսեց իր ավտոբուսային «սննդաերթերը», դա իշխանական քարոզչությունը փաթեթավորեց որպես ՔՊ ներկուսակցական ընտրությունների հետ կապված քարոզարշավ: Դա, իհարկե, այդպես չէր, քանի որ թե՛ այցերը, թե՛ շփումները զուտ ներկուսակցական չէին: Բայց համարենք, որ այդ «պատճառաբանությունը» ինչ-որ տեղ կարող էր «կյանքի իրավունք» ունենալ:

Բայց հիմա, երբ ՔՊ-ի «ներկուսակցական ընտրությունները» տեղի են ունեցել ու ավարտվել են, ի՞նչ փաթեթավորմամբ են քպականները ավտոբուսով ընկել դռնեդուռ:

Եթե Փաշինյանը որպես վարչապետ է գնում, կարող է մի քանի պաշտոնյա հետը վերցնել և գնալ իր աշխատանքային պարտականությունները կատարելու, այսպես ասած՝ «աշխատանքային այցով»: Ընդ որում, ոչ թե փողոցները «չափչփելով», այլ աշխատանքային խորհրդակցություններով, կոնկրետ կազմակերպություններ այցերով (ասենք՝ ջրի ծորակներ ստուգելով), ինչպես Կոտայքի մարզ կատարած այցը: Բայց այդ դեպքում նա պետք է դա անի աշխատանքային օրերին: Եթե զուտ որպես կուսակցական այց է, ապա դա ցանկացած կուսակցության իրավունքն է: Սակայն ինչո՞ւ է ողջ իրավապահ համակարգը սպասարկում, ինչո՞ւ են ահռելի թվով ոստիկաններ ուղեկցում, որոնց տեղափոխող մի ավտոբուսն էլ հերթական մահաբեր վթարի պատճառ է դառնում, ինչո՞ւ է ողջ վարչական ռեսուրսը ոտքի հանվում, վերջապես՝ ինչո՞ւ է Փաշինյանն ասում. «Մեր նախընտրական ծրագրում գրված է…»:

Մի րոպե: Ի՞նչ նախընտրական ծրագիր: ՔՊ-ն, որպես ընտրությանը մասնակցող ուժ, դեռ անգամ գրանցված չէ ԿԸՀ-ում (երեկ նոր փաստաթղթերը հանձնել են): Ու ընդհանրապես, երկու օր առաջ է միայն սկսվել ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը: Ավելին, քարոզարշավն էլ դեռ չի էլ սկսվել, մոտ 23 օր կա: Այդ ի՞նչ նախընտրական ծրագիր են ներկայացնում:

Պատահական չէ, որ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ իրավաբանները նշում են, որ սա ընտրության արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում է:

Նմանատիպ նյութեր

Հիմա էլ պարզվեց սահմանադրության փոփոխությունը նրա համար է, որ հայերենը լինի միակ պետական լեզու. պատգամավոր

Հիմա էլ պարզվեց սահմանադրության փոփոխությունը նրա համար է, որ հայերենը լինի միակ պետական լեզու. պատգամավոր

ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմա էլ պարզվեց սահմանադրության փոփոխությունը նրա համար է, որ հայերենը լինի միակ պետական լեզու: Մարդիկ էլ չգիտեն ինչ անեն, որ կոծկեն խայտառակությունը` իրենք ուզում...

Մենք չենք շտապում վերսկսել պատերազմն Իրանի դեմ Թրամփ

Մենք չենք շտապում վերսկսել պատերազմն Իրանի դեմ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի շտապում վերսկսել պատերազմն Իրանի դեմ, քանի որ ԱՄՆ-ի կողմից գործադրվող տնտեսական ճնշումը վնասում է Թեհրանին։ «Մենք կաթվածահար ենք անում նրանց տնտեսությունը։ Նրանք գումար չունեն, վառելիք չունեն, իսկ ժողովուրդը շատ է հոգնել...

Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը ընտրի դիվանագիտությունը․ Արաղչի

Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը ընտրի դիվանագիտությունը․ Արաղչի

Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը ընտրի դիվանագիտությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանը պատրաստ է վերսկսել անուղղակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը ընտրի ազնիվ դիվանագիտությունը։ Եթե նրանք ընտրեն ազնիվ...

Իշխանությունը չի կարողանում ջնջել ազգային հիշողությունն ու հայ ժողովրդի պահանջատիրությունը. Վահե Սարգսյան

Իշխանությունը չի կարողանում ջնջել ազգային հիշողությունն ու հայ ժողովրդի պահանջատիրությունը. Վահե Սարգսյան

Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. - Ընտրություններին չկարողանալով լիարժեք խաբել ու մոլորեցնել հասարակությանը, - չկարողանալով հայ ժողովրդի հոգուց ու մտքից ջնջել Արցախ-հայրենիքի հանդեպ պահանջատիրությունը, Հայոց ցեղասպանության՝ իբրև...

Օգնենք փրկել Արթուրի կյանքը

Օգնենք փրկել Արթուրի կյանքը

Արթուր Սահակյանը 32-ամյա տաղանդավոր կինոռեժիսոր է, ում հեղինակած ֆիլմերն արժանացել են մի շարք, այդ թվում՝ միջազգային մրցանակների։ Արվեստին անմնացորդ նվիրված լինելուց զատ՝ նա սիրող ամուսին է և 4 տարեկան որդու հայր։ Այսօր, սակայն, Արթուրը հայտնվել է կյանքի ամենադժվարին...