Իշխանությունը չի կարողանում ջնջել ազգային հիշողությունն ու հայ ժողովրդի պահանջատիրությունը. Վահե Սարգսյան

2 Նոյեմբերի, 2026

Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

— Ընտրություններին չկարողանալով լիարժեք խաբել ու մոլորեցնել հասարակությանը,
— չկարողանալով հայ ժողովրդի հոգուց ու մտքից ջնջել Արցախ-հայրենիքի հանդեպ պահանջատիրությունը, Հայոց ցեղասպանության՝ իբրև պահանջատիրության, պապենական Արևմտյան Հայաստանի՝ իբրև հայրենիքի, Արարատի՝ իբրև Սրբազան լեռան մշտավառ գաղափարն ու չստանալով անգամ պարզ մեծամասնություն,
— չկարողանալով կատարել Ալիևի սահմանած առաջադրանքները,
֊ սահմանադրական բաղձալի մեծամասնություն չունենալու արդյունքում միայնակ չկարողանալով ընդունել թուրք-ադրբեջանական ցեղասպան տանդեմի պարտադրած Սահմանադրությունը,
— չկարողանալով ժողովրդին մոլորեցնելու միջոցով ջնջել ՀՀ գոյության հիմնաքար Անկախության հռչակագիրն ու դրա վրա խարխսված հայոց նորանկախ շրջափուլի առաջին ու գործող Սահմանադրությունը,
— չկարողանալով կասեցնել հայոց նորանկախ հանրապետության հայկական ընթացքն ու «խաղաղության» մասին խաբեությամբ այն դնել Ալիևի հայաջինջ ռելսերի վրա,

սույն անձը գործի է դրել հին ու տխրահռչակ մեթոդները և փորձում է հարցը լուծել հակասահմանադրական ու հակաօրինական, իսկ այժմ դրան գումարած նաև խուլիգանական մեթոդներով՝ հավանաբար մտքում ունենալով դատարանների շրջափակման և նման շանտաժները։

Հ․գ․ Ընդունենք կամ չընդունենք, քննադատենք կամ գնահատենք, ուզենք, թե չուզենք՝ ընդդիմության հիմնական ու անզիջում կորիզն այժմ հայոց վերջին աննվաճ միջնաբերդերից մեկն է, որն ընկնելու դեպքում ցեղասպան Ալիևը վերջնական ու հաստատուն գերիշխանություն կհաստատի Երևանի վրա։

Նմանատիպ նյութեր

Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են, արդյո՞ք ընտրությունները կազդեն Իրանին hարվածելու որոշման վրա․ Սուրեն Սարգսյան

Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են, արդյո՞ք ընտրությունները կազդեն Իրանին hարվածելու որոշման վրա․ Սուրեն Սարգսյան

Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են, արդյո՞ք ընտրությունները կազդեն Իրանին հարվածելու որոշման վրա։ Գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են։ Հանրապետականները մեծ հավանականությամբ կզիջեն իրենց ունեցած մեծամասնությունը...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Բյուջե-2027․ խորհրդարանը շարունակում է քննարկումները

Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նիստում շարունակում է 2027թ․ պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Այժմ քննարկվում է դատական մարմինների, պետական վերահսկողության ոլորտների հատկացումները։ Մանրամասն՝ ուղիղ...

Ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ-ում ընդդիմադիրների հետ միջադեպի կենտրոնում հայտնված ՔՊ-ական Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ-ում ընդդիմադիրների հետ միջադեպի կենտրոնում հայտնված ՔՊ-ական Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ով է ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հետ միջադեպի կենտրոնում հայտնված ՔՊ-ական նորաթուխ պատգամավոր Տիգրան Գալստյանը և ինչ ունեցվածք ունի։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովում տեղի...

Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»

Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս Երեւանի թիվ 119 մանկապարտեզում երեխաների նկատմամբ դաստիարակի կողմից բռնության դեպք է բացահայտվել։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը տեսախցիկների միջոցով պարզել է, որ մանկապարտեզի միջին խմբի դաստիարակ...

Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը․ «Փաստ»

Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ կարևոր ու նաև ինչ-որ առումով «ինքնախոստովանական» հայտարարություն արեց: Նա, ըստ էության, հաստատեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, հատկապես «Մայր օրենքի» նախաբանից Հայաստանի Անկախության հռչակագրին հղումը...