Փաշինյանը թոշակի բարձրացման ընդհանուր թիվ նշեց. Անհատականի դեպքում գումարը չնչին է

15 Ապրիլի, 2025

2018 թվականից ի վեր 233 միլիարդ 800 միլիոն դրամը հատկացրել ենք թոշակների ավելացմանը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«2018 թվականից ի վեր ավելի քան կրկնապատկել ենք նվազագույն թոշակը, հինգ անգամ կենսաթոշակները բարձրացնելու որոշում ենք կայացրել։ Միջին կենսաթոշակի չափն ավելացել է 22․3 տոկոսով։ Այս ցուցանիշն, իհարկե, բավարար չէ, բայց պետք է հաշվի առնել, որ վերը նշված գումարը բաշխվել է անընդհատ ավելացող թոշակառուների միջև, իսկ 2018 թվականից մինչև այս պահը մեր սիրելի թոշակառուների թիվն ավելացել է 125 հազարով։ Սա ընդգծում եմ, ցույց տալու համար, որ մենք կենսաթոշակային հիմնադրամը հավելել ենք ահռելի ծավալով, բայց ահռելի ծավալով մեծացել է նաև կենսաթոշակառուների թիվը, որոնց միջև բաշխվել է նշված գումարը, որն անհատի մակարդակով երբեմն այնքան էլ շոշափելի չէ, որքան համախառն հիմնադրամի մակարդակում։

Նաև այս է պատճառը, որ մենք ներդրել ենք թոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, որով շուրջ 290 հազար կենսաթոշակառու ետ է ստացել շուրջ 19․9 միլիարդ դրամ, որից 18 միլիարդ դրամը ՀՀ պետական բյուջեից»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Ավելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ռազմավարական ճանապարհը...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում...

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը դուրս է եկել Պրիմորսկի նավահանգստից և ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այս մասին վկայում են նավերի տեղաշարժին հետևող տվյալները, որոնց ծանոթացել է РИА Новости-ն։ Նշվում է, որ նավը տեղափոխում է 326 800 բարել նավթամթերք։ Reuters-ի...