Փաշինյանը սպառնացել է՝ ոտով-գլխով պատասխան են տալու․ «Հրապարակ»

7 Մարտի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմն ամբողջությամբ լծվել է Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ընտրություններում հաղթելու գործին։ Գյումրու ՔՊ-ականներին խիստ զգուշացվել է՝ Սարիկի պարտության դեպքում բոլորն են պատասխան տալու:

Դա ոչ թե Սարիկի, այլ ՔՊ-ի պարտությունն է լինելու։ Բանն այն է, որ Գյումրու ՔՊ կառույցում, մեղմ ասած, իրար միս են կրծում։ Կարեն Սարուխանյանն ու Սարիկ Մինասյանը գրեթե չեն շփվում իրար հետ, ՔՊ-ականների մի մեծ խումբ էլ աչքով աչք չունի Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանի հանդեպ, որը, ըստ էության, Սարիկ Մինասյանին փոխարինողն է։

Բայց որպեսզի ընտրությունները չձախողվեն ներանձնական հարաբերությունների պատճառով, Փաշինյանը սպառնացել է, որ պարտության դեպքում բոլորն են պատժվելու եւ կորցնելու զբաղեցրած պաշտոնները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Իշխանական շրջանակներում իրավիճակը բավական լարված է. «Արմլուր»

Իշխանական շրջանակներում իրավիճակը բավական լարված է. «Արմլուր»

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երկարատև քննարկումներից հետո իշխանության վերնախավում, կարծես թե, որոշում է կայացվել Կոտայքի մարզպետի թեկնածուի հարցում։ Մեր տեղեկություններով՝ իշխանությունը կանգ է առել ՏԿԵ փոխնախարար Առնակ Ավետիսյանի թեկնածության...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սեպտեմբերի 14-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։...

Ո՞վ է Քոչարյանի դեմ գործընթացների իրական պատվիրատուն․ պատգամավորները՝ աշխարհաքաղաքական հետքի մասին

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում կայացած «Աշխարհաքաղաքական «գործ» N1» ասուլիսի ընթացքում YerevanToday-ի այն հարցին, թե ո՞վ կարող է լինել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող գործընթացների իրական...

Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է երկրից. նրա աշխատասենյակում մեծ գումարներ են հայտնաբերվել

Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է երկրից. նրա աշխատասենյակում մեծ գումարներ են հայտնաբերվել

Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն գաղտնի փախել է Լեհաստան՝ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը, ցամաքային անցակետերից մեկով։ Լուսանկարում՝ նրա ծառայողական աշխատասենյակում հայտնաբերված դոլարներով և եվրոյով լցված պահարանը, որը սեպտեմբերի 5-ին...

Ի՞նչ իրավական հիմքով է Փաշինյանը Տիգրանաշենն ադրբեջանական անունով կոչել․ Վարդանյանը՝ ՔՊ-ին 

  «Քննարկում ենք «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքը։ Պարզ հարց եմ հնչեցնում․ ըստ այս օրենքի՝ Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրը Հայաստանի Հանրապետության տարածք է։ Ես հարցնում եմ՝ ի՞նչ իրավական հիմքով է...