Փաշինյանը փաստացի դրվեց ընտրության առաջ՝ Եվրոպա՞, թե՞ Եվրասիական միություն․ Օսկանյան

6 Ապրիլի, 2026

Հայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ փաշինյանական ոճի միակողմանի  ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար։

Գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Անցյալ տարի Նիկոլ Փաշինյանը խնդրեց, որ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումներից մեկն անցկացվի Երևանում՝ այն նպատակաուղղված ժամանակավորելով Հայաստանի վճռորոշ խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ։

Հաշվարկը ակնհայտ էր․ եվրոպացի առաջնորդների ներկայությունը օգտագործել՝ ներքաղաքական վարկանիշը բարձրացնելու համար։ Սակայն այն, ինչ արդեն այն ժամանակ կարճատես որոշում էր, այսօր վերածվել է քաղաքական բեռի։ Եթե մի բան հստակ է, ապա դա այն է, որ այս հանդիպումն ավելի շատ աշխատելու է Փաշինյանի դեմ, քան՝ նրա օգտին։ Հայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ Փաշինյանական ոճի միակողմանի  ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար։

Տարածաշրջանային իրավիճակը կտրուկ վատթարացել է։ Հարևան Իրանում պատերազմ է ընթանում, լարվածությունները բազմապատկվել են, և Հայաստանը հայտնվել է առավել խոցելի դիրքում։ Եվրոպական համայնքը, թեև ուղղակի մասնակցություն չունի պատերազմում, սակայն ակնհայտորեն բացասաբար է տրամադրված Իրանի նկատմամբ։ Ակնհայտ է նաև պաշտոնական ԵՄ-ի բացասական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Ավելին, օրերս Մոսկվայում կայացած Փաշինյան–Պուտին հանդիպումը առավել յուղ լցրեց կրակի վրա, երբ, առանց դիվանագիտական նրբությունների պահպանման, Փաշինյանը փաստացի դրվեց ընտրության առաջ՝ Եվրոպա՞, թե՞ Եվրասիական միություն։

Այս պայմաններում Եվրոպական քաղաքական համայնքի բարձր մակարդակի հանդիպում հյուրընկալելը այլևս ոչ թե քաղաքական առավելություն է, այլ՝ ռիսկ։ Հայաստանին անհրաժեշտ է զգուշավոր, հաշվենկատ արտաքին քաղաքականություն, ոչ թե նախընտրական ցուցադրական քայլեր։

Դժվար է չհանգել այն եզրակացության, որ եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված հանդիպումը։ Բայց նա չի կարող։ Եվ այժմ այն, ինչ նախատեսված էր որպես անձնական քաղաքական առավելություն, վտանգում է վերածվել հերթական ապացույցի, թե ինչպես իշխանատենչությունը կարող է վնասել ազգային շահերին։ Հատկապես, որ Փաշինյանի իշխանության տարիներին տասնապատիկ մեծացած տնտեսական կախվածությունը Ռուսաստանից հարաբերությունների լարման դեպքում հարվածելու է յուրաքանչյուր հայաստանցու»։

Նմանատիպ նյութեր

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի

Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ կանցկացվի ծառայողական քննություն։ Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 6-ի կարգադրության մեջ։ Ծառայողական քննության նպատակն է պարզաբանել Առաքելյանի...

Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս. Զարոկյան

Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս. Զարոկյան

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս: Անգործունակ ղեկավարները, որոնք կեղծում են ընտրությունները, երբեք չեն կարող ցանկացած երկրի համար բանակցել...

ԹՐԻՓՓ-ի շրջանակում տարածաշրջանային նոր պայմանավորվածությունների շուրջ գործընթացը մտնում է գործնական փուլ․ ԱԳՄԱՆ

ԹՐԻՓՓ-ի շրջանակում տարածաշրջանային նոր պայմանավորվածությունների շուրջ գործընթացը մտնում է գործնական փուլ․ ԱԳՄԱՆ

Այսօր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային...

Թրամփը  Իրանին հասցված նոր հարվածների մասին  է հայտարարել

Թրամփը Իրանին հասցված նոր հարվածների մասին է հայտարարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 6-ին հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները նոր սահմանափակ հարվածներ են հասցրել Իրանին՝ ոչնչացնելով Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու զենիթային կայանքը, հաղորդում է ABC News-ը։ «Ես չեմ ուզում այդ մասին խոսել։ Մենք փոքր, բայց...

Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վրաստանում ժամանակավորապես սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը  Լարս միջազգային նշանակության ճանապարհի վրա։ Ինչպես հայտնում է Վրաստանի...