Փաշինյանը պատրաստվում է հակապետական գործ անելու և փորձում է Եկեղեցուն մի կողմ հրել․ Նախկին ՔՊ-ական

10 Հունիսի, 2025

Մենք թեոկրատիկ երկիր չենք, աշխարհիկ երկիր ենք և աշխարհիկ իշխանությունն իրավունք չունի մտնելու հոգևոր աշխարհ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է եկեղեցու հավատավոր հետևորդներից համակարգող խումբ ձևավորել, որը պետք է զբաղվի Գարեգին Բ կաթողիկոսին վեհարանից հանելու խնդրով։

«Ես գտնում եմ, որ այն, ինչ այսօր արվում է Հայոց եկեղեցու հանդեպ, դա շատ մեծ սխալ է։ Այստեղ տարբերակենք հայոց եկեղեցին և եկեղեցականը։ Վարչապետ ես, ինչ ես, վարչապետը իրավունք չունի մտնելու հոգևոր դաշտ։ Դա հոգևոր դաշտի տիրույթն է, եթե դժգոհություն կա, դա որոշելու են եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, հոգևորականությունը և ժողովուրդը։

Իրականում այս գործընթացի հիմքում շատ ավելի խորը բան կա. Նիկոլ Փաշինյանը իմ կարծիքով պատրաստվում է հակապետական գործ անելու, և փորձում է Եկեղեցուն մի կողմ հրել, որպեսզի եկեղեցին չդառնա խոչընդոտ իր այդ գործողությունների համար:

Մենք այսօր ամեն ինչ անում ենք և փորձում ենք միավորել հենց այդ ուժերը, որ թույլ չտանք անել այն, ինչը փորձ է արվում անել։  Այսօր նրա գործողություններին հակազդելու միակ ռեալ ուժը եկեղեցին է, և նա ցանկություն ունի եկեղեցուն էլ մի կողմ տանել»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ է ուզում անել վարչապետը, որ եկեղեցուն էլ վերացնում է իր ճանապարհից, Ասլանյանը պատասխանեց. «Նայեք, ասենք Ադրբեջանի հոգևոր ղեկավարության հայտարարությունները, որ արդեն ստեղծվել է արևմտյան Ադրբեջանի թեմ։  Նիկոլ Փաշինյանը մի ցանկություն ունի ամեն գնով խաղաղության այս պայմանագիրը կնքել, որպեսզի վերընտրվի։ Սա ամբողջությամբ տանում է միայն վերընտրման, նորից իշխանության ուզուրպացման գործին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...