Փաշինյանը «ջախջախել» կարող է միայն ընդդիմությանը, իսկ Ադրբեջանի իշխանությանը՝ միայն հյուրընկալել. Հակոբ Բադալյան

18 Հունիսի, 2026

Արևմտյան Ադրբեջանի թեման ունի ռազմավարական նշանակություն: Սա գիտե՞ք ով է հայտարարել: Ադրբեջանի կրթության ու գիտության նախարար Էմին Ամռուլլաեւը: Ավելին, նրա խոսքով, այդ հարցը հիմնարար դեր է կատարում ազգային ինքնության ու երիտասարդության դաստիարակության հարցում: Գրում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը:

«Այդ մտքերը նա հայտարարել է Օրդուբադում տեղի ունեցող՝ Արեւմտյան Ադրբեջանի թեմայով երրորդ փառատոն-համաժողովի շրջանակում: Հիշեցնեմ, կրթության ու գիտության նախարարությունը Ադրբեջանի պետական կառուցվածքում՝ պետական ինստիտուտ է, ոչ թե հանրային: Դա Ադրբեջանի կառավարության պորտֆել է: Ահա այդ պորտֆելի կրողը ասում է, որ Արեւմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական է, եւ հայտարարում է, որ այդ հարցում չափազանց մեծ է Իլհամ Ալիեւի դերը:

Ավելին, այդ նախարարը բերում է «Արեւելյան Զանգեզուր» ադրբեջանցիների վերադարձի օրինակը, ասելով, թե հետեւողական աշխատանքի պարագայում իրականանալի է ցանկացած նպատակ:

Այսինքն, նա իրականանալի է համարում «Արեւմտյան Ադրբեջան» այսպես կոչված «վերադարձի» նպատակը՝ հետեւողական աշխատանքի դեպքում:

Ադրբեջանի կառավարության անդամի խոսքերը հնչում են անմիջապես հետո այն խոսքերի, որ նախօրեին հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը, թե Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման թեման մտացածին է:

Դե ինչ, Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի իր կառավարության անդամին՝ ԿԳՄՍ նախարարին, կամ գոնե նախարարության խոսնակին հրահանգելու, որպեսզի պատասխանեն ադբեջանցի գործընկերոջը: Թեեւ, Նիկոլ Փաշինյանը «ջախջախել» կարող է միայն ընդդիմությանը, իսկ Ադրբեջանի իշխանությանը՝ միայն հյուրընկլալել»:

Նմանատիպ նյութեր

Ասել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել․ Ղազինյան

Ասել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել․ Ղազինյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը գրում է․ «Այսօր անժամանակ մահացավ ապօրինի կերպով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածու Արսեն Գևորգյանը։ Այս իշխանության օրոք Հայաստանում կալանքն...

Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան

Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան

Արսեն Գևորգյանն այն արժանավոր հայորդիներից էր, ով չընկրկեց անարդարության և իշխանական ճնշումների առջև, չհրաժարվեց իր համոզմունքներից և նույնիսկ դժվարագույն պայմաններում հավատարիմ մնաց իր սկզբունքներին։ Նա ուներ կամք, խիզախություն և վճռականություն՝ պայքարելու հանուն...

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և մասնակցությունը Փարիզի Խաղաղության համաժողովին: Էմանուել Մակրոնը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ...

Մոլդովայի փորձով՝ դեպի «Արևմտյան Ադրբեջան»․ «Կարճ ասած»

Մոլդովայի փորձով՝ դեպի «Արևմտյան Ադրբեջան»․ «Կարճ ասած»

  Նախորդ շաբաթ Հայաստանում ձևավորվեց ընդդիմության միասնական պայքարի հարթակ, որին մասնակից է ընդդիմադիր քաղաքական դաշտը՝ ամբողջությամբ։ Քաղաքական տարաձայնությունները դրել են մի կողմ ու ասում են, որ հանուն անկախության՝ պատրաստ են մեկտեղել ջանքերը։ Եթե Հայաստանում...

Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հիշեցնենք՝ Գրիգորյանը մահացել է այսօր առավոտյան՝ ՔԿՀ-ում։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ...