Փաշինյանը իրենից աջակցություն ակնկալող Բայանդուրի բնակչին խորհուրդ տվեց հիփոթեքով տուն գնել

30 Մայիսի, 2025

Նիկոլ Փաշինյանը այցելել է Բայանդուր բնակավայրի մանկապարտեզ:

«#500իցմեկը՝ Բայանդուրը ևս նորակառույց մանկապարտեզ ունի»,- սոցցանցում տեսանյութին կից գրել է վարչապետը:

Տեսանյութում երևում է, որ մանկապարտեզում շրջայցից հետո Փաշինյանը հանդիպել է տեղի բնակիչների հետ։

Բնակիչներից մեկը տուն ունենալու խնդիր էր բարձրացրել և աջակցություն էր ակնկալում։ Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ տարբեր սոցիալական ծրագրեր է կառավարությունն իրականացնում, այդ թվում հիպոթեքային ծրագիր. «Ուզում եմ մենք իրար ճիշտ հասկանանք, մարդը սովորական պայմաններում, երբ որ պետությունը պարտավորություն չունի և կոնկրետ սոցիալական խմբի ներկայացուցիչ չի, ինքը ո՞նց է տուն ունենում։ Աշխատում է, ստեղծում է, տուն է ունենում, ժողովուրդ ջան, հիպոթեք են վերցնում, մի քիչ աշխատում են, փակում են։ Եկեք մտածենք, ի՞նչ անենք, որ ձեզ օգնենք, որ ձեր եկամուտները ավելանան»,–ասաց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր

Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ»

Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջին օրերին Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հարցում բավականին խառը հայտարարություններ է անում՝ մի կողմից խոստանալով հասնել դրանց վերացմանը, մյուս կողմից՝...

Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Իշխանությանը հեռացնելու համար ընդդիմությանը ոչ թե իշխանության հետ գործարքի գնալ է հարկավոր, այլ նրա հետ որևէ գործարքի բացառում։ Հետևաբար՝ ընդդիմությանն առաջարկված գործարքը. համաձայնեք Ալիևի բոլոր...

Գրիբոյեդով գյուղում «Merceders»-ը վթարի է ենթարկվել․ 22-ամյա 2 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Գրիբոյեդով գյուղում «Merceders»-ը վթարի է ենթարկվել․ 22-ամյա 2 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Մելիք Հ․-ն իր վարած «Merceders» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել...

ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել

ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել

Նոյեմբերի 18-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է...

Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ Factor

Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ Factor

Factor TV-ի տեղեկություններով՝ Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ն մահացել է: Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին։ Կայքի տեղեկություններով` զինծառայողը Գավառից էր, հայրը երկրում չէ: Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ քիչ...