Փաշինյանը հերթական պարտքն է վերցնում

14 Նոյեմբերի, 2025

Ասիական զարգացման բանկը հայաստանյան դպրոցների սեյսմակայնության ապահովման համար լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի ՀՀ կառավարությանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 14–ի նիստում։

«Վարկ թիվ 3284-ARM. Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր արդյունքների վրա հիմնված փոխատվություն վարկային համաձայնագիրը» Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է 2015 թ. հոկտեմբերի 19–ին: Ծրագիրը սկսվել է 2016 թ., իսկ ավարտը նախատեսված է մինչև 2027թ. սեպտեմբերի 30-ը: Լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագիրը Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է 2023 թ. նոյեմբերի 27–ին։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88.5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18.5 մլն դոլար:

«Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշն է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20000 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Ընդգրկված բոլոր դպրոցները պետք է անցնեն միջազգային փորձաքննություն և ստանան վկայական 9 բալ երկրաշարժի դիմացկունության վերաբերյալ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Ծրագրի շրջանակում մինչ այժմ ավարտվել են 23 դպրոցների կառուցման աշխատանքները, ընթանում են 23 դպրոցների շինարարական աշխատանքներ։ Մինչ այժմ շահագործման հանձնած դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել շուրջ 15 000 աշակերտի համար։

Նմանատիպ նյութեր

Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։ Գևորգյանը կալանավորվել էր...

ՏԻՄ ընտրական պրոցեսում սա մահվան երկրորդ դեպքն է. քաղաքագետ

ՏԻՄ ընտրական պրոցեսում սա մահվան երկրորդ դեպքն է. քաղաքագետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Գևորգյանը, որը Ստեփանավան համայնքի ղեկավարի հոկտեմբերին կայանալիք ընտրությանը Ուժեղ Հայաստան կուսակցության համայնքապետի թեկնածու էր։...

Որսորդական հրազենով հետապնդել է իր հետ վիճաբանած համագյուղացուն՝ կրակոցներ արձակել. նախաքննություն ավարտվել է

Որսորդական հրազենով հետապնդել է իր հետ վիճաբանած համագյուղացուն՝ կրակոցներ արձակել. նախաքննություն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 3 անձի սպանության, անձին 2 անգամ ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական...

«Դուք այսօր մարդ եք սպանել». Քրիստինե Վարդանյան

«Դուք այսօր մարդ եք սպանել». Քրիստինե Վարդանյան

«Դուք այսօր մարդ եք սպանել»,- այս մասին գրել է ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը ոչ միայն նրան կալանավորելու հրահանգ տվածի և կալանավորման որոշում կայացրածի վրա է, այլև բոլոր այն...

Հայաստանը չի բարձրացրել ԱՊՀ-ից դուրս գալու հարցը. Լեբեդև

Հայաստանը չի բարձրացրել ԱՊՀ-ից դուրս գալու հարցը. Լեբեդև

Հայաստանը չի բարձրացրել ԱՊՀ-ից դուրս գալու հարցը, քանի որ Երևանը փաստացի դադարեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Այս մասին ТАСС-ին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը կոլեկտիվ անվտանգության միջազգային ֆորումի շրջանակներում։ «Ոչ։ Անձամբ վարչապետը և շատ...