Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ

11 Օգոստոսի, 2025

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

Փաշինյանը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։

Ղազախստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով և իր աջակցությունն է հայտնել գործընթացին։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում բացվող նոր ներդրումային հնարավորությունները և համաձայնվել, որ դա երկու երկրների ներդրողների շրջանում դրական արձագանք կստանա։

Փաշինյանը և ՂՀ նախագահը պայմանավորվել են շարունակել քաղաքական ակտիվ երկխոսությունը։

Նմանատիպ նյութեր

Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում՝ իր իրավունքները պաշտպանելու նպատակով. Փեզեշքիան

Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում՝ իր իրավունքները պաշտպանելու նպատակով. Փեզեշքիան

Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի վիճակում և նման պայմաններում բանակցություններ է վարում իր ժողովրդի օրինական իրավունքները պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք վարում ենք լայնածավալ պատերազմ, և այս...

Դուք զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ․ Հովսեփյանը՝ Փաշինյանին

  «Հայաստանի Հանրապետության քաղաքացին փաստացի մնացել է մենակ՝ զինված թշնամու դեմ։ Դուք ռազմաշքերթներ էիք իրականացնում, գերժամանակակից զենքեր էիք ցուցադրում։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա պնդում եմ, որ եթե չկա քաղաքական կամք՝...

Ինչո՞ւ ադրբեջանցի զինծառայողի ձերբակալության կադրերը չհրապարակվեցին․ Փաշինյանը չպատասխանեց

«Մասնագիտական գործունեությանս ընթացքում բազմաթիվ հայ պաշտպանյալներ եմ ունեցել, որոնց ձերբակալման գործընթացը, իհարկե, որևէ կերպ ողջունելի չեմ դիտարկում, ուղեկցվել է նկարահանումներով և ընդհուպ մինչև մարդկային արժանապատվությունը նվաստացնող...

Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան

Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Վարչապետի աթոռը զբաղեցնողը և նրա կուսակիցները լծվել են Սյունիքի Շաքի գյուղ ներխուժած, հայ կնոջը հրազենային վիրավորում հասցրած և վերջինիս երեխաներին...

Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Չեխիայի խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակությանը ներկայացվել  է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը,...