Գյումրու նախկին ռադիոգործարանի շենքում 9 անձ է ապրում, այդ թվում՝ անչափահասներ, բոլորն էլ սոցիալապես անապահով։
Ամեն անձրևից ու ձյան տեղումներից հետո շենքը լցվում է ջրով, պատերը մասնակի փլուզվում են։ Մի քանի օր առաջ դարձյալ միջնորմներ են փլվել, բնակիչներն անելանելի վիճակում են։
«Փաշինյանը, եթե մարդ է, թող գա 5 րոպե ապրի ես շենքում»,- լրագրողի հետ զրույցում նշել է բնակիչներից մեկը։
Բնակիչները նախընտրական շրջանում լավ կյանք ունենալու խոստումների պակաս չեն ունեցել, իսկ գործ անող մինչ օրս, այդպես էլ չի գտնվել։
Մանրամասն՝ տեսանյութում։






