Փաշինյանը եթե ցանկանում է բարեփոխել Եկեղեցին, թող իրենից սկսի՝ զբաղվի զավակների դաստիարակությամբ, օրինական պսակվի կնոջ հետ. Տեր Վրթանես

6 Դեկտեմբերի, 2025

Եկել ենք մեծ սիրով, խոնարհաբար դիմավորելու Վեհափառ Հայրապետին ւ մեր աջակցությունը հայտնելու իրեն: Եկեղեցին վերջին շրջանում հալածանքների է ենթարկվում, որոշ իշխանավորներ,  պետական մտածողությունից հեռու, շատ անգամ սահմանադրական կարգը խախտելով, փորձում են եկեղեցու ներքին գործերին միջամտել: Այս մասին Զվարթնոց օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը` հիշեցնելով վերջին շրջանում սրբազանների կալանավորումը:

Տեր Վրթանեսի խոսքով` այս իրավիճակում Վեհափառ Հայրապետը կարողանում է եկեղեցին ղեկավարել` չիջնելով հակաեկեղեցականների փողոցային մակարդակին:

«Տեսնում ենք, որ որոշ եկեղեցիներում ոմանք ինքնիրավչությամբ են զբաղվում, պետական որոշ պաշտոնյաներ դարձել են շարքային շոու կազմակերպողներ, իրենց պարտականություններից դուրս ոչ նորմալ ծառայություն են իրականացնում»,- նշեց Տեր Վրթանեսը:Անդրադառնալով Փաշինյանի պնդումներին, թե որպես հավատացյալ փորձում են բարեփոխել եկեղեցին ` Տեր Վրթանեսը նշեց, որ եթե ցանկանում է բարեփոխել եկեղեցին, թող իրենից սկսի, հետո իր ընտանիքի անդամներից, զբաղվիիր զավակների դաստիարակությամբ, իր կնոջ հետ օրինական պսակվի, եթե պատարագների էլ գնում է, ապա պետք է այնպիսի պատարագների գնա, որոնք կանոնական են:
« Իր գերնպատակն իրեն նվիրված ծափերն են. «վարչապետ» գոչյունները, իր նպատակը ոչ թե եկեղեցին բարեփոխելն է, այլ` պառակտելը» Վեհափառ Հայրապետի անունը չտալով` պատարագը կանոնական չի լինում, որևէ մեկն իրավունք չունի Վեհափառի անունը կրճատել»,- նշեց Տեր Վրթանեսը:

Տեր Հայրը հիշեցրեց նաև ապօրինի գաղտնալսումները, բռնաճնշումները:
«Բարեփոխել իր մոտ չի ստացվում, լավագույն դեպքում կարող է չեզոքություն ցուցաբերել, որևէ մեկը իրեն չի ընտրել`  եկեղեցու ներսի գործերին քիթ խոթելու համար: Նա շարքային հավատացյալին ոչ պատշաճ վիճակում է այսօր, հերձվածողի կարգավիճակում է»,- նշեց Տեր Վրթանեսը` հավելելով, որ լավագույն բանը, որ կարող է անել վարչապետը` հրաժարական տալն է:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...