Փաշինյանը եկեղեցի ներխուժման օր է սահմանել շաբաթ օրը, երբ Գարեգին Բ-ն պատարագ կմատուցի. «Հրապարակ»

24 Հուլիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանին հանգիստ չի տալիս Եկեղեցու դեմ պայքարի գաղափարը, երեկ նա հերթական գրառումն արեց՝ մանրամասնելով Վեհարանն «ազատագրելու» ծրագիրը, համաձայն որի Վեհափառին հեռացնելուց հետո ոչ թե նոր կաթողիկոս կընտրեն, այլ տեղապահ կնշանակեն, եւ կաթողիկոս չի ընտրվի այնքան ժամանակ, «քանի դեռ «Կանոնագիրք հայոց»-ի հիման վրա չհաստատվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագիրքը»։

Սա նշանակում է Եկեղեցին գլխատել եւ տարիներով թողնել առանց հոգեւոր առաջնորդի։

Փաշինյանը նաեւ նկարագրեց, թե ովքեր կարող են մասնակցել «վեհարանը վեհի» շարժմանը՝ պետք է լինեն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետեւորդներ (մկրտված լինեն), գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացած լինեն Աստվածաշունչը, վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահած լինեն Մեծ պահք, ամեն օր աղոթեն եւ այլն։

Իրականում, կան լուրեր, որ արդեն մի քանի շաբաթ է՝ իշխանությունը Վեհարանի դեմ ապստամբող խմբեր է հավաքագրում, որոնցում ընդգրկված են հիմնականում նախկին հանցագործներ, թմրամոլներ, հակասոցիալական վարքի տեր մարդիկ, որոնց հավաքում, կոորդինացնում են, թե ինչպես ասպատակեն Մայր Աթոռը։

Նախնական տեղեկություններով՝ Փաշինյանի Եկեղեցի ներխուժման օր է սահմանել շաբաթ օրը, երբ Գարեգին Բ-ն պատարագ կմատուցի հուլիսի 27-ի Պայծառակերպության տոնին ընդառաջ։

Ասում են՝ Փաշինյանը երկար է մտածել Եկեղեցին գրոհելու օրվա մասին, մի քանի անգամ օրը փոխել է, բայց ամեն անգամ հարց է ծագել՝ եթե Վեհափառը եկեղեցում չլինի, ո՞րն է լինելու հաջորդ քայլը, ուստի որոշել են պատարագի ժամին ներխուժել։

Ի դեպ, նախորդ օրը ՔՊ վարչության նիստին առանց Փաշինյանի նաեւ դա են քննարկել: Մեզ ասացին, որ վերնախավում Փաշինյանը աջակիցներ, համախոհներ գրեթե չունի, սակայն ոչ մեկը չի հանդգնում բարձրաձայնել դա։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Եվրոպական այլընտրանքը․ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը

Եվրոպական այլընտրանքը․ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը

Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը հայտարարել է, որ Եվրամիությունում արգելված թունաքիմիկատ է հայտնաբերել Հայաստանից ներկրված 57,6 կգ քաշով կանաչ թեյի խմբաքանակում։ Լաբորատոր հետազոտությունները նաև ցույց են տվել ևս երկու թունաքիմիկատի թույլատրելի...

Խոշոր հրդեհ` Արտաշատում. մեծ դժվարությամբ կանխել են հրդեհի տարածումը

Խոշոր հրդեհ` Արտաշատում. մեծ դժվարությամբ կանխել են հրդեհի տարածումը

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մամուշյան փողոցում՝ տպարանի հարևանությամբ, հրդեհ է բռնկվել նախկին...

Միլանի կենտրոնում անկարգությունների ընթացքում ավելի քան 200 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն

Միլանի կենտրոնում անկարգությունների ընթացքում ավելի քան 200 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն

Կենսամակարդակի արժեքից և ծառայությունների որակից դժգոհ հարյուրավոր մարդիկ շաբաթ և կիրակի մասնակցել են Միլանի կենտրոնում տեղի ունեցած անկարգություններին, ավելի քան 200 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն, իսկ բողոքավորների թվում շատ են անչափահասները, հաղորդում են...

Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ

Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ

«Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել»։ Այս մասին գրառում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Ուկրաինայի առաջնորդը Ռուսաստանում գտնվող նավթավերամշակման գործարաններն օգտագործում է որպես թիրախ՝ իմանալով, որ այդ...

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Ավելի վաղ ՌԴ...