Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. «Հրապարակ»

4 Նոյեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի եւ անդամ Հայկ Սարգսյանի միջեւ երեկ «դեբոշ» է եղել՝ «2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

Փակ քննարկման ժամանակ, որին մասնակցել են նաեւ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Պնախարար Սուրեն Պապիկյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը եւ կառավարության այլ անդամներ, կրքերը թեժացել են, երբ Հ․ Սարգսյանը դիմադրել է եւ չի կատարել Քոչարյանի պահանջը` հեռացնել իր նոութբուքը։

Քոչարյանն ասել է՝ եթե հեռախոսները հավաքում եւ տեղադրում են հատուկ չգաղտնազերծվող սարքում, ապա, նույն տրամաբանությամբ, սենյակում նոութբուք էլ չպիտի լինի, սակայն Սարգսյանը հակադրվել է, փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին, թե վարչապետի հետ հանդիպմանն էլ է իր նոութբուքով գնում:

Սակայն նիստը վարողն անդրդվելի է մնացել եւ պնդել է պահանջը։ Միջամտել է Մխիթար Հայրապետյանը՝ միանալով Քոչարյանի պահանջին, ինչից հետո միայն Սարգսյանը դուրս է եկել սենյակից եւ վերադարձել առանց նոութբուքի: ՔՊ-ում ասում են, որ սույն անձանց հարաբերությունները լարված են:

Հայկ Սարգսյանը կարծում է, որ Քոչարյանն է իշխող թիմին այնպես «եփել», որ մերժեն իր հեղինակած նախագիծը՝ փողով բանակից ազատվելու, ավելի ճիշտ՝ կարճ ժամկետով ծառայելու վերաբերյալ։

Պատգամավորը փորձել է վերջերս նորից այդ նախագիծը փոքր-ինչ ձեւափոխված օրակարգ բերել, սակայն ՔՊ-ում կրկին դիմադրել են: Հայկ Սարգսյանը խնդրել է Պապիկյանին, որ այն ներկայացնի Փաշինյանին, ու հիմա սպասում է պատասխանի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Այդպես զիջելով՝ տեղ չենք հասնի․ Աննա Գրիգորյանը՝ իշխանության քաղաքականության մասին

  «Մենք հասկանում ենք, որ խաղաղության օրակարգ, ըստ էության, չկա, որովհետև յուրաքանչյուր փուլում կա ադրբեջանական նոր պահանջ, և այս իշխանությունները գնում են այդ պահանջը բավարարելու ճանապարհով՝ հույս ունենալով, որ գուցե այդ փուլում...

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. «Իշխանություն»

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. «Իշխանություն»

Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել գրում է «Իշխանություն» լրատվականը: «Տեղեկությունը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ...

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ կետ Ադրբեջանը չի կատարել․ Արթուր Խաչատրյան 

«Իշխանությունները մոլորեցնում են՝ հայտարարելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Դա սուտ է և կեղծիք։ Ի՞նչ խաղաղություն, եթե երկրի մի հատվածը օկուպացրել է թշնամի պետությունը։ Ի՞նչ խաղաղություն, եթե թշնամին մինչ այս...

Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը. Շոյգու

Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը. Շոյգու

Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը, այլ ոչ թե խաղաղության: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Գրում  է ՏԱՍՍ-ը: «Ըստ ամենայնի, Ուկրաինան և նրա եվրոպացի հովանավորները պատրաստվում են պատերազմին,...

Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել

Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել

Թուրքիայի ընդդիմադիր մամուլում եւ սոցկայքերում դատապարտում են Էրդողանի՝ նոյեմբերի 8-ին Բաքու այցելելու քայլը, նշելով, որ այն «աղերսանքի այց» է։ Նշում են, որ Էրդողանը չի պահպանել դիվանագիտական փոխադարձության սկզբունքը՝ Բաքու այցը անվանելով դիվանագիտական ստորացում։...