Պետք է, նախևառաջ, մեզանում արմատախիլ անել այն դատարկաբանությունը, որ Արցախն, իբր, Ադրբեջան է. Վարդան Ոսկանյան

10 Ապրիլի, 2025

Իրանագետ Վարդան ոսկանյանը գրում է.

«Թե բա՝ Բաքվի բարբարոսսկան վարչախումբը Վատիկանում ինչ-որ «գիտաժողով» է կազմակերպել արհեստածին Ադրբեջանի քրիստոնեական ժառանգության մասին, որտեղ մեր մշակութային գոհարները ներկայացրել է «աղվանական»: Չէ, բայց կարելի էր իմանալ դրանց պիղծ առածներից մեկը՝ «քաղաքը մերն է, հալվան՝ մերը»: Եթե մենք հաշտ ենք այն բարբաջանքի հետ, որ Արցախն, իբր, Ադրբեջան է, և հետևաբար Գանձասար էլ հայի ոտք, իբր, չի մտնելու, ի՞նչ տարբերություն՝ «աղվանական» կկոչեն այն, թե՞ «թուրքական»: Ուզո՞ւմ ենք Գանձասարը հայկական տեսնել, պետք է, նախևառաջ, մեզանում արմատախիլ անել այն դատարկաբանությունը, որ Արցախն, իբր, Ադրբեջան է»։

Նմանատիպ նյութեր

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ. Օվերչուկ

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ. Օվերչուկ

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վեստի»-ին տված հարցազրույցում։ ՌԴ փոխվարչապետի խոսքով` այս իրավիճակում Երևանը պետք է կողմնորոշվի՝ արդյոք դաշնակցում է ՌԴ-ի հետ, թե ակնկալում...

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն...

Պարզվել է երեկվա ողբերգական վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

Պարզվել է երեկվա ողբերգական վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Արթուր Մնոյանի կողմից Ապարանի քննչական բաժնում  ստեղծված քննչական խմբում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների...

ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Լավրով

ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Լավրով

ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ Եվրամիությունը սեփական քաղաքականության պատճառով կորցնում է տնտեսական առավելությունները․ միևնույն ժամանակ, Հայաստանն ու Սերբիան շարունակում են ձգտել անդամակցել միությանը: Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը «շատ շուտով» կվերանա,...